ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս շաբաթ Եվրոպայում...

Մեր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին եւ դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Փետրվարի 24-ին՝ երեքշաբթի, Վրաստանը ստորագրելու է Կրեատիվ Եվրոպա ծրագրին միանալու պայմանագիր, որը հնարավորություն է տալիս ներգրավվել միջպետական մշակութային և նորարարական  ծրագրերի մեջ ԵՄ անդամ երկրների հետ։

Հինգշաբթի օրը Վրաստանի պատվիրակությունը վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։

Փետրվարի 26-ին  Բրյուսել կայցելի նաև Մոլդովայի պատվիրակությունը Կիրիլ Գաբուրիչի գլխավոությամբ, վերջինս հանդիպում կունենա ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Դոնլադ Տուսկի հետ։

Փետրվարի 25-ին տեղի կունենա Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը, որի ընթացքում կներկայացվեն փետրվարի 12-ի ԵՄ ոչ ֆորմալ գագաթաժողովի արդյունքները, Եվրոպական կենտրոնական բանկի 2013թ․ տարեկան զեկույցը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: