ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի դեմ «լայնածավալ» պատերազմի

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն նշել է, որ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի դեմ «լայնածավալ» պատերազմի: «Մենք չենք ցանկանում վախեցնել բոլորին, սակայն մենք պատրստվում ենք լայնածավալ պատերազմի»,-նշել է պաշտոնյան` կանադական ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցի ժամանակ: Պրիստայկոն ավելացրել է, թե Կիևը ցանկանում է, որպեսզի Կանադան մահացու զինատեսակներ մատակարարի Ուկրաինային: Փոխարտգործնախարարը նաև հիշեցրել է Ուկրաինային ֆինանսական օժանդակություն ցույց տալու մասին Կանադայի և Ճապոնիայի խոստումների մասին:

Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու հարցը լրջորեն քննարկվում է Վաշինգտոնի կողմից: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն Աֆղանստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե ինքը դեռևս Սպիտակ տանը չի ներկայացրել Ուկրաինա զենք մատակարարելու մասին իր առաջարկները: Սակայն նա նշել է, որ ամերիկյան վարչակարգն աջակցում է երկրի տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված Ուկրաինայի ջանքերին:

Նշենք, որ իրավիճակն Ուկրաինայում շարունակում է լարված մնալ: Երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Խարկովում հայտարարված է ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակ և իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին «Եվրամայդանի» տարելիցին նվիրված երթի ժամանակ Խարկովում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 2, վիրավորվել` 15 մարդ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն այն որակել է որպես ահաբեկչություն:

Այսօր` փետրվարի 23-ին, Կիևը հայտարարել է, թե չի պատրաստվում հետ քաշել իր ծանր զինատեսակները, քանի որ «ռուսամետ անջատողականները շարունակում են հարձակվել իրենց դիրքերի վրա»: Ծանր հրետանին հետ քշելու վերաբերյալ պայմանավորվածություն կողմերը ձեռք էին բերել նախօրեին:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: