Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։
«Նորին Սրբությունն իր շնորհավորանքները փոխանցեց ԱՄՆ դեսպանին և վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված բարի հարաբերությունները և համագործակցությունը կշարունակվեն նաև նրա պաշտոնավարման ընթացքում:
Գոհունակությամբ անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական կապերին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ժողովրդին և իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության համար: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն արտահայտեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի կապակցությամբ:
Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տիրոջ օրհնությամբ նորանշանակ դեսպանի առաքելությունն ավելիով նպաստի երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանը:
ԱՄՆ դեսպանն իր հերթին ուրախություն հայտնեց հանդիպման առիթով, ապա ներկայացրեց հայ-ամերիկյան գործակցության արդյունքում իրականացվելիք ծրագրերի շրջանակը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձան նաև Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, Քույր Եկեղեցիների հետ ունեցած ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Հայրենիքի և Եկեղեցու առջև ծառացած մի շարք մարտահրավերների:
Մասնավոր անդրադարձ եղավ Եկեղեցու կողմից միջեկեղեցական փոխգործակցության արդյունքում աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերին, ինչպես նաև խոսվեց տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ կազմակերպվող հոգևոր առաջնորդների հանդիպումների մասին:
Նորին Սրբությունը տիար Ռիչարդ Միլսին տեղեկացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին` առանձնացնելով ապրիլի 23-ին Մայր Աթոռում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը»,–ասվում է հաղորդագրությունում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
