ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիան սատարում է Մինսկի համաձայնությունները

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, երկրի խորհրդարանում ելույթ ունենալիս, հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է միասնական մոտեցում ցուցաբերի Ուկրաինական ճգնաժամի հարցում: Նրա խոսքով, Ռուսաստանն իր հերթին պետք է ջանք գործադրի Մինսկի համաձայնությունների հիման վրա ճգնաժամի լուծման ուղղությամբ:

Ռախոյը հայտնել է, որ Իսպանիան սատարում է Մինսկի համաձայնությունները, որոնք կոչված են նպաստելու ճգնաժամի լուծմանը: Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել ԵՄ կողմից այս հարցի շուրջ միասնական մոտեցման ձևավորման անհրաժեշտությանը:  «Մեզ համար կարևոր է, որպեսզի Եվրոպան միասնական դիրքորոշում ունենա ուկրաինական ճգնաժամի հարցում: Բոլոր որոշումները պետք է միասնական լինեն: ԵՄ-ն կշարունակի ֆինանսական և տնտեսական օժանդակություն տրամադրել Ուկրաինային»,- հայտնել է վարչապետը:

Ռախոյն ընդգծել է նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: