ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում տիրող իրավիճակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Մոլդովայում կայունության վրա

Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Քիշինևում էր գտնվում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը: Նա Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռումինիան եվրոպական և դեմոկրատական ուղղով զարգանալու ճանապարհին հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի Մոլդովային:

Յոհաննիսը հույս է հայտնել, որ Մոլդովայի բնակչությունն  ի դեմս Ռումինիայի տեսնում է վստահելի գործընկերոջ:  Նախագահը կոչ է արել Մոլդովային շարունակել բարեփոխումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, տնտեսության զարգացումը  և կոռուպցիայի դեմ պայքարը: Ռումինիայի նախագահը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ինչպես ժողովրդական, այնպես քաղաքական կամքի առկայություն:

Մոլդովայի նախագահն իր հերթին հայտնել է, որ Քիշինևի և Բուխարեստի միջև քաղաքական վերջին զարգացումների հարցում  «բացարձակ փոխըմբռնում» կա:

«Մենք միասին իրականացնում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր էներգետիկայի, կրթության, բժշկության և այլ համակարգերում: Դրանք կենսական նշանակություն ունեն Մոլդովայի համար»,-ասել է Տիմոֆտին: Նա ռումինացի իր գործընկերոջը հավաստիացրել է, որ Մոլդովան հաստատակամ է եվրաինտեգրման ուղղությամբ առաջ շարժվելու հարցում: «Դա նշանակում է, որ մենք կիրականացնենեք ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից բխող  բոլոր բարեփոխումները` շեշտը դնելով արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական զարգացման վրա»,-հայտարարել է Մոլդովայի նախագահը: Նա նաև հույս է հայտնել, որ հետագայում ևս Մոլդովան  կկարողանա օգտագործել Ռումինիայի` որպես ԵՄ անդամի փորձը:

Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին: Մասնավորապես քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:  Մոլդովայի նախագահը վերահաստատել է Քիշինևի դիրքորոշումը` աջակցելու ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերին:  Տիմիֆտին նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի  Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգման վրա: Ռումինիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը  կարող է լուրջ ազդեցություն ունենալ Մոլդովայում կայունության վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    18.06.2026
       
    19.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: