10 հայ բռնցքամարտիկներից 7-ը կպայքարեն մեդալների համար
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված է 10-ը բռնցքամարտիկով: Երեկ ասպարեզ ելած մեր 6 բռնցքամարտիկներից 4-ը հաղթեցին իրենց մրցակիցներին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Իր 2-րդ աննդմեջ հաղթանակը տոնեց 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով կրկին մրցելով Բուլղարիան ներկայացնող մարզիկի հետ ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Վստահ հաղթանակ տոնեց նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Իռլանդացի Իռվին Բռանդանի նկատմամբ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, ում մրցակիցը պանամացի Ժաիմ Մունոզն էր: Իր առաջին մենամարտում հաղթանակ տոնեց նաև 75 կգ քաշային՝ մրցաշրջան 2014-ի Հայաստանի լավագույն մարզիկ, Արման Հովհիկյանը, ով պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Անտոն Դմիտրովին:
Ցավոք 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Բաչկովն ու 81 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին: Հովհաննես Բաչկովը զիջեց Լորենցո Ստոմայորին, իսկ Նարեկ Մանասյանը՝ Ռադոսլավ Պանտալևին: Այսօր «Ստրանջա»-ի մրցաշարում կկայանան ¼ եզրափակչի մենամարտերը:
Ինչպես տեղեկացնում է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արամ Մանուկյանը, մեր 10 բռնցքամարտիկներից 7-ը կպայքարեն կիսաեզրափակչի ուղեգրի և միևնույն ժամանակ մեդալի համար:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմենամարտի Մեծ Բրիտանիան ներկայացնող Ժոզեպ Մապոշ Ձիկամանիի հետ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը կրկին անգլիացի Ջեք Բատեսոնն է, ով հանդիսանում է այս քաշային կարգի Անգլիայի ուժեղագույն մարզիկը: 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի ղազախ Զաբոլատ Տիլեգենուլի հետ: 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանի մրցակիցը Չեխիան ներկայացնող մեր հայրենակից Էրիկ Ագատելյանն է: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը այս մրցաշարի իր 3-րդ մենամարտում կփորձի հաղթահարել Ուզբեկստանը ներկայացնող Իսրաիլ Մադրիմովի արգելքը: 75 կգ քաշային Արման Հովհիկյանը կմենամարտի ուկրաինացի Վալերի Խարլամովի հետ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի բուլղարացի Քրիստիան Դմիտրովը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
