ԱՄՆ-ը Ասադի վրա հարձակվելու պատրվակ է գտել
Սիրիական բանակի հարձակումը երկրի չափավոր ընդդիմության ներկայացուցիչների վրա «ճանապարհ կհարթի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ԱՄՆ-ի կողմից հարձակման համար»: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Եթե Ասադն Իսլամական պետության դեմ պայքարի պատրվակով հարձակվի նրանց վրա, դա դուռ կբացի Ասադի վրա ԱՄՆ-ի հարձակման համար», - ասել է Քերին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
Նրա խոսքերով «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս չի որոշել Ասադի վրա հարձակվելու վերաբերյալ, սակայն նա կարծում է, որ անհրաժեշտ է պաշտպանել մեր վերապատրաստած ընդդիմությանը»: Քերին նաև ընդգծել է, որ «եթե ԱՄՆ-ը չոչնչացներ Ասադի քիմիական զենքը, ապա այն արդեն ԻՊ-ի ձեռքում կլիներ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիան և ԱՄՆ-ը հայտարարեցին, որ պատրաստ են սկսել «սիրիական ընդդիմության» պատրաստումը: «Առաջիկա օրերին մենք ԱՄՆ-ի հետ հուշագիր կստորագրենք սիրիական չափավոր ընդդիմության վերապատրաստման և զինման մասին: Վերապատրաստումը, հավանաբար, կսկսվի մարտին», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: RIA Novosti-ն նշում է, որ ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել են Սիրիական ազատ բանակի ավելի քան 2000 զինյալների վերապատրաստելու Թուրքիայի և ԱՄՆ-ի ծրագրերի մասին: Զինամթերքը տրամադրվելու է ԱՄՆ-ի կողմից, իսկ վերապատրաստումն իրականացնելու են թուրք մասնագետները: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը ծրագրում է տարեկան զինել Սիրիական ազատ բանակի 5000 զինյալների, որոնցից 2000-ը՝ Թուրքիայի տարածքում:
Նշենք, որ սիրիական ընդդիմության վերապատրաստման և զինման շուրջ բանակցությունները Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բավական երկար ժամանակ շարունակվել են: Թուրքիան ցանկանում էր, որ ԱՄՆ-ն Ասադի տապալումն ու թուրք-սիրիական սահմանի վրա բուֆերային գոտու ստեղծումը դիտարկի որպես առաջնահերթություն:
այլ նյութեր այս թեմայով
- Հայտնի է «Իսլամական պետության» նոր պարագլուխը ԻՊ նոր պարագլուխն իրաքյան Թել Աֆար քաղաքից, նա ազգությամբ թուրքոման է: Նշենք, որ ԻՊ ղեկավարությունում շատ քիչ են...
- Թուրքիան սկսել է ԻՊ-ի ահաբեկիչներին արտաքսել Եվրոպա և ԱՄՆ Գործակալությունը նոեմբերի 8-ին, վկայակոչելով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին, հայտնել էր, որ Անկարան նոյեմբերի...
- Միացյալ Նահանգներն ոչինչ չգիտի ԻՊ նոր պարագլխի մասին Դրա հետ մեկտեղ գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ԻՊ նոր առաջնորդը «ոչ ոք» է, և դա խանգարում է գրոհայիններին...
- Newsweek-ը նշել է ԻՊ առաջնորդի հավանական փոխարինողին Հետախուզությունում ամսագրի անանուն աղբյուրը նշել է, որ վերջին ժամանակներս ալ-Բաղդադին հեռացել էր խմբավորման...
- Պենտագոնը հայտարարել է Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի ազդեցության ուժեղացման մասին Պենտագոնը արձանագրել է նաև, որ Սիրիայի «էլ Խոլ» փախստականների ճամբարում գտնվում են ԻՊ-ի բազմաթիվ կողմնակիցներ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
