ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի տնտեսությունը նույնքան կայուն է, որքան տարածաշրջանի իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկրի տնտեսությունը այնքան կայուն է, որքան տարածաշրջանի քաղաքական վիճակը: Նախագահն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ադրբեջանական մանաթը մի քանի օր առաջ խիստ արժեզրկվեց դոլարի նկատմամբ (նշենք, որ ավելի ուշ գրանցվեց մանաթի արժեքի որոշակի աճ):

Ալիևը մանաթի արժեզրկումը համարել է անցյալ տարվա վերջին կենտրոնական բանկի կողմից արված հայտարարության հետևանք: Ադրբեջանի ԿԲ-ն մասնավորապես կանխատեսել էր մանաթի արժեզրկումը: Ըստ նախագահի՝ այս հայտարարությունը արվել էր Բանկի կողմից, որպեսզի մարդկանց զգուշացվի իրավիճակի մասին, և վերջիններս կառավարեն իրենց եկամուտները: Արդյունքում կենտրոնական բանկի փողային պահուստները գրեթե սպառվել են, քանի որ բոլորը ձգտում էին դոլարի վերածել իրենց խնայողությունները: Ալիևն այս ամենը պիտակավորել է որպես սպեկուլյացիա (աղբյուրը՝ haqqin.az), մինչդեռ ադրբեջանցիները փորձել են ապահովագրել իրենց ապագա տնտեսական վիճակը: Նախագահ Ալիևը նաև հայտարարել է, թե շուկայական գներն այժմ պետական խիստ հսկողության ներքո են, ինչը բացառելու է գնաճը, և ցանկացած մանրածախ գնի բարձրացման դեպքում համապատասխան մարմինը պատժվելու է: Ալիևի այս կարգադրությունը, թվում է, բխում է ժողովրդի շահերից, սակայն իրատեսական գնահատականը հակառակն է ապացուցում: Գների աճն անխուսափելի է, այդ մասին է վկայում, օրինակ, Ադրբեջանի անշարժ գույքի շուկայում տիրող այժմյան իրավիճակը, որտեղ անկայունությունն արդեն ակնհայտ է: Մյուս կողմից բոլորին է հայտնի, որ հարևան երկիրը մեծապես կախված է «սև ոսկու» արտահանումից, որը վերջին 6 ամիսների ընթացքում կրճատել է իր շուկայական գինը 50 տոկոսով: Այս փաստը նույնպես չի կարող բացասաբար չանդրադառնալ Ադրբեջանի տնտեսության վրա: Սրան է հետևում բնակչության եկամուտների խիստ կրճատումը և գնողունակության անկումը, որը միանշանակ բերելու է գների բարձրացման:

Այս ամենից հետո Ալիևը հավաստում է, թե երկրի տնտեսությունը չափազանց կայուն վիճակում է, մինչդեռ այն կորուստներ է կրում նավթային շուկայում առկա իրավիճակից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: