ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը հայտնում է մարտական կորստի մասին

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից razm.info-ն տեղեկացել է, որ մարտի 1-ին հայկական դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Միրզաև Մեհդի Նաբի օղլուն։ 

Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ փետրվարի 28-ի ադրբեջանական դիրվերսիայից հետո Պաշտպանության բանակի զինծառայողները խոցել են ադրբեջանցի 3 զինծառայողի։ 

Տեղեկացնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջնագծում լարված իրավիճակի ու դրանից բխող ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հրավիրել է միջազգային միջնորդական կազմակերպությունների ուշադրությունը վերջին դեպքերի վրա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: