ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լարիի արժեզրկումը կարող է հանգեցնել Վրաստանի Ազգային բանկի ղեկավարի իմպիչմենթի

Վրաստանի Ազգային բանկի ղեկավարի հետագա պաշտոնավարումը կախված է նրա տարեկան հաշվետվությունից, ինչպես նաև ազգային արժույթի՝ լարիի արժևորման ուղղությամբ տարբեր գերատեսչությունների կատարած աշխատանքից:

Վրացական խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Դավիթ Լորթկիպանիձեն «Ալիյա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ազգային արժույթի արժեզրկումը տեղի է ունեցել արտաքին գործոնների պատճառով, և նման գործընթաց առկա է նաև այլ երկրներում: Խոսելով արժեզրկման հնարավոր պատճառներից՝ նա նաև ընգծել է Վրաստանի Ազգային բանկի դերակատարումը:

«Ցանկանում եմ նաև նշել, որ լարիի արժեզրկման հարցում մեծ դեր է ունեցել Վրաստանի Ազգային բանկը: Այս ամենը սկսվել է դեռ նոյեմբերին և 4 ամսվա ընթացքում Վրաստանի Ազգային բանկը որևէ կերպ չի արձագանքել: Հավանաբար մոտ ժամանակներս խորհրդարանում կդրվի Ազգային բանկի ղեկավար Գեորգի Կադագիձեին իմպիչմենթի ենթարկելու հարցը: Ես կաջակցեմ այդ որոշմանը»,- նշել է պատգամավորը:

«Մենք անհամբեր սպասում ենք ՎԱԲ-ի զեկույցին: Գործը կարող է անգամ այնպիսի ընթացք ստանալ, որ դրանով զբաղվեն ուժային կառույցները»,- ավելացրել է Լորթկիպանիձեն:

Ավելի վաղ Վրացական երազանքի մեկ այլ ներկայացուցիչ ևս՝ Դավիթ Սագանելիձեն հայտարարել էր, որ առկա է դժգություն Ազգային բանկի պասիվության հետ կապված: «Ամենայն հավանականությամբ իրադարձություններն այնպես կզարգանան, որ Կադագիձեն անգամ չի կարողանա ներկայանալ խորհրդարան՝ հաշվետվությունը ներկայացնելու համար: Նրան իմպիչմենթի ենթարկելու վերաբերյալ որոշումը կախված է Ազգային բանկի տարեկան հաշվետվությունից, ինչպես նաև ազգային արժույթի՝ լարիի արժևորման ուղղությամբ տարբեր գերատեսչությունների կատարած աշխատանքից: Մեկ բան ակնհայտ է՝ այսօր առկա իրավիճակի պատճառներից մեկը Ազգային բանկի ոչ կոմպետենտ քայլերն են»,- հայտարարել է Սագանելիձեն:

Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Գեորգի Կադագիձեն, հերքելով իր հասցեին հնչող մեղադրանքները, օրերս հայտարարել է, որ կառավարությունն արդեն շուրջ երկու տարի ուշադրություն չի դարձնում իրենց կանխատեսումներին: Բացի այդ, ըստ նրա, Ազգային բանկի դեմ սկսվել է զրպարտության արշավ:

Ինչպես տեսնում ենք, Վրաստանում աստիճանաբար խորանում են «Վրացական երազանքի» և Ազգային բանկի ղեկավարության միջև առկա հակասությունները: Տրամաբանական է, որ կառավարությունը փորձելու է խուսափել ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունից: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Վրացական երազանքի» հիմնադիր ղեկավար Բիձինա Իվանիշվիլին իր հատուկ հայտարարությամբ անգործության մեջ մեղադրեց Ազգային բանկի ղեկավար Կադագիձեին, ապա կարելի է չբացառել, որ իմպիչմենթի վերաբերյալ մեծամասնության հայտարարությունները կյանքի կկոչվեն:

Վրացական լարիի արժեզրկումը սկսվել է դեռ նախորդ տարվա նոյեմբերի 20-ից, վերջին տվյալների համաձայն 1 դոլարն արժե 2,14 լարի՝ նախկին 1,75 լարիի փոխարեն: Ընդդիմության ներկայացուցիչները և տարբեր փորձագետներ միանշանակ հայտարարում են, որ լարիի արժեզրկումը հանդիսանում է Վրաստանի իշխանությունների «սխալ տնտեսական քաղաքականության» հետևանք:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: