ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ ըմբիշները չեն մասնակցի Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դեմ է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին խաղերին հայ ըմբիշների մասնակցությանը:

«Ֆեդերացիայի ղեկավարությունը և գործադիր կոմիտեն բազմակողմանիորեն և լրջորեն ուսումնասիրել են Բաքվի խաղերին հայ ըմբիշների մասնակցության հարցը և որոշում են կայացրել, որ մեր ներկայացուցիչների մասնակցությունն անիմաստ և ոչ նպատակահարմար է: Առաջիկա օրերին մենք մեր որոշման մասին կտեղեկացնենք սպորտի նախարարությանը և օլիմպիական կոմիտեին»,- հայտարարել է Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Միաժամանակ Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին պարտադիր է:

«Մեր մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին պարտադիր է: Մենք պետք է մասնակցենք Խաղերին: Սա իմ անձնական կարծիքն է»,- նշել է նախարարը:

«Բաքու-2015» Եվրոպական խաղերը տեղի կունենան Բաքվում 2015թ-ի հունիսի 12-28-ը:  Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված է 20 մարզաձև, որոնցից 16-ն` օլիպական և 4-ը` ոչ օլիմպիական: Մոտ 17 օր տևող խաղերին կմասնակցի 6000 մարզիկ ողջ Եվրոպայից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: