ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գյումրու կրակոցների գործով 5 մարդ բերման է ենթարկվել

Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել միանգամից երեք հոդվածով։ Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ  քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի (ապօրինի զենք կրելը) 1-ին մասի և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով։

Բացի այդ, Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանի փոխանցմամբ՝ այս պահին այդ գործով բերման է ենթարկվել 5 մարդ։

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Գյումրու Արցախ թաղամասի Տերյան փողոցում գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչև 00:30-ի սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ:

Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

Հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզ է` Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գևորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ:

Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Երևան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) և Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետևանքով գանգուղեղային վնասվածքով)։

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:

Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջև:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: