ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում 90 օր կարող են մնալ առանց գրանցման
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ պարզեցման կարգի մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կեցության կարգի վերաբերյալ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում:
Փաստաթուղթը Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիներին և Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին ազատում է հյուրընկալող պետության պատկան մարմիններում 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցման անհրաժեշտությունից:
Հայաստանի քաղաքացիները, որոնք նախկինում պարտավոր էին Ռուսաստանում 30 օր գտնվելու ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ առանց գրանցման կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել ընդհանուր առմամբ 90 օր՝ 180 օրվա ընթացքում:
2014-ի հունվարի 1–ից Ռուսաստանում զգալիորեն խստացվել է միգրացիոն օրենսդրությունը, քանի որ ուժի մեջ են մտել «ՌԴ մուտք գործելու և դուրս գալու մասին» օրենքի և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ ՌԴ տարածք առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում միայն 90 օր կամ համապատասխան մարմիններում ձևակերպել ՌԴ-ում ավելի երկարատև մնալու իրավունք:
Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան, ՀՀ քաղաքացիները կազմում են ԱՊՀ անդամ երկրներից Ռուսաստան եկող ներգաղթյալների հոսքի մոտ 5 տոկոսը: «Մենք այստեղ որևէ միգրացիոն սպառնալիք չենք տեսնում»,- ասել է Եգորովան՝ հավելելով, որ Հայաստանից ներգաղթյալների գրանցման նման կարգն արդեն կիրառվում է ժամանակավոր հիմունքներով, և «որևէ բացասական ազդեցություն միգրացիոն իրադրության վրա այն չի ունենում», հայտնել է ՏԱՍՍ-ը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, որ 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվել են: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չկա.. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: 180 օրը վերանում է, և աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում, թե՛ միգրանտը, թե՛ նրա ընտանիքի անդամները համարվում են ՌԴ-ում և ԵՏՄ անդամ երկրներում օրինական բնակվող, ՌԴ քաղաքացուն հավասարեցված իրավունքներ ունեցող անձինք:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
