ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞վ է թիվ 1 թշնամին ՌԴ-ում և ԱՄՆ-ում

Սոցհարցումների Gallup ծառայության` փետրվարին անցկացրած հետազոտությունների արդյունքներով ամերիկացիներն Ամերիկայի թիվ 1 թշնամին համարում են Ռուսաստանին: Մինչ այդ առաջին տեղերում էին Հյուսիսային Կորեան, Չինաստանը և Իրանը: 2013-ին ԱՄՆ քաղաքացիների միայն  2%-ն էր Ռուսաստանին թշնամի համարում, 2014-ին` 9%-ը, իսկ այժմ արդեն` 18%-ը:

Բացի այդ, ՌԴ ռազմական հզորությունը անցյալ տարի սպառնալիք են համարել հարցված ամերիկացիների 32%-ը, իսկ այժմ`  49%-ը: Ընդհանուր առմամբ ՌԴ-ին բացասաբար են վերաբերվում մոտ  70%-ը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի՝ անցյալ տարվա հոկտեմբերին անցկացրած հարցումների արդյունքում ստացվել է համարյա նույն պատկերը. հարցվածների մոտ 73%-ը ԱՄՆ-ը համարում է իր երկրի թիվ 1 թշնամին, մինչդեռ 2008-ին այդ ցուցանիշը 25% էր: Ի դեպ, ՌԴ քաղաքացիների մեջ ավելացել է ՌԴ զինված ուժերի մարտունակությունը դրական գնահատողների թիվը: Եթե այդ ցուցանիշը 2009-ին 14% էր, 2014-ին՝ 24%, ապա այս տարվա փետրվարին՝ 49%:

Լարվածության ներկայիս աճը առաջին հերթին կապում են Ուկրաինայում իրադարձությունների հետ. եվրոմայդան, Յանուկովիչի պաշտոնանկություն, Ղրիմի հեռացումը Ուկրաինայի կազմից, պատերազմ Դոնբասում: Այստեղ մեծ աշխատանք են տանում ԶԼՄ-ները՝ հաճախ տարածելով կամ իրենց սադրանքները, կամ էլ բարձրաստիճան անձանց կողմից արվածները:

Օրինակ, վերջերս Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հայտարարեց բալթյան երկրների համար «իրական վտանգի մասին» Պուտինի կողմից: Իսկ Բարաք Օբաման էլ, ելույթ ունենալով աշխարհի գլոբալ սպառնալիքների թեմայով, մի շարքում դրեց Ռուսաստանը և Իսլամական պետությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: