ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

The New York Times-ն անդրադարձել է հայ ժողովրդի ծագմանը

The New York Times-ն անդրադարձել է հայ ժողովրդի ծագումնաբանությանը՝ հղում կատարելով bioRxiv թվային գրադարանունում նախորդ ամիս հրապարակված հայ ժողովրդի ԴՆԹ ուսումնասիրությունների արդյունքներին:

Այսպես, ամերիկյան հեղինակավոր պարբերականը գրում է, որ գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու կողմից առաջադրված Հայաստանի հիմնադրման տարեթիվը: Մ.  Խորենացին գրում է, որ Հայաստանը հիմնադրվել է մ.թ.ա. 2492թ: Գենետիկ ուսումնասիրությունների արդյունքում Քեմբրիջի Սանգեր ինստիտուտի գիտնականները ևս հանգել են նման եզրահանգման:

Ծագումնաբանության մասնագետները հետազոտել են Հայաստանում ու Լիբանանում բնակվող 173 հայերի գենոմը և համեմատել աշխարհի 78 այլ ժողովուրդների գենոմների հետ: Նրանք հայտնաբերել են, որ հայերը հնագույն ժողովուրդների խառնուրդ են, որոնց ժառանգներն այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում ու աշխարհի մի շարք այլ տարածաշրջաններում, գրում է The New York Times-ը: Այս միախառնումը տեղի է ունեցել մ.թ.ա 3000-ից 2000 թվականներին:

Այս երևույթը բացատրվում է, այն հանգամանքով, որ բրոնզե դարաշրջանում տեղի է ունեցել ժողովուրդների մեծ տեղաշարժ, ինչն էլ հանգեցրել է հայերի գենոֆոնդի փոփոխության: Սակայն մ.թ.ա. 1200թ. հետո արևելյան  միջերկրականի քաղաքակրթության անկումը հանգեցրեց հայերի մեկուսացման, ինչից հետո միախառնումներ, ըստ գիտնականների, տեղի չեն ունեցել:  Հոդվածում նշվում է, որ հենց այդ մեկուսացմամբ է բացատրվում հայկական մշակույթի մի շարք բնութագրիչ հատկանիշներ:

Հետազոտողները նաև գենային տարբերություն են գտել արևմտահայերի ու արևելահայերի միջև, ինչը սկսել է զարգանալ մոտ 500 տարի առաջ: Տարեթիվը համընկնում է Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Իրանի միջև պատերազմների ու Հայաստանի բաժանման հետ:

Սանգերի ինստիտուտի գիտնականների թիմը հայ ժողովրդի նման երկար ժամանակ մեկուսացված ազգությունների ուսումնասիրությունը դիտարկում է որպես մարդկության պատմությունը վերականգնելու միջոց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: