Հայաստանը կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը. Լեհաստանի դեսպան
Լեհաստանը հույս ունի, որ մայիսին Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին պաշտոնական Երևանը կհստակեցնի իր դիրքորոշումը՝ ներկայացնելով Եվրամիության հետ համագործակցության հնարավոր սահմանները: Գագաթաժողովին ընդառաջ այսօր Երևանում կազմակերպված քննարկմանը Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Եժի Նովակովսկին չի բացառել, որ Հայաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ չմիանալով խորը և համապարփակ առևտրի բաղադրիչին, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Մենք պետք է ուշի ուշով հետևենք բանակցություններին և, իհարկե, ըմբռնումով մոտենանք այն հանգամանքին, որ Հայաստանը միանա քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական հատվածը, քանի որ այն անհամատեղելի է Հայաստանի ընտրած ներկայիս տնտեսական համակարգի հետ», - ասել է դեսպանը:
Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկրներից մեկի՝ Լեհաստանի դեսպանը միաժամանակ հավելել է, որ սա լինելու է Հայաստանի կառավարության և ժողովրդի որոշումը և ինչպիսին էլ որ այն լինի՝ Վարշավան կողջունի:
«Ասոցացումը Հայաստանին թույլ կտա զարգանալ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքացիական ինստիտուտների զարգացման առումով: Դրա վառ օրինակը Լեհաստանն է, որ նախ ասոցացվեց հետո նոր միացավ Եվրամիությանը և ապացուցեց, որ դա հաջողվում է, դրական արդյունք է տալիս», - ընդգծեց Եժի Նովակովսկին:
Լեհ դիվանագետի փոխանցմամբ, Ռիգայի գագաթաժողովում Եվրամիությունը դասակարգելու է պետությունները՝ օրինակ, որպես, ընկերական, ոչ ընկերական, բարի դրացիական գործընկերներ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
