ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիտվան հարժարվում է ռուսական գազից

Լիտվան, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի Գազպրոմի հետ նոր պայմանագիր կնքել: Այս մասին օրերս հայտարարել է Լիտվայի Lietuvos Energija պետական էներգետիկ կազմակերպության նախագահ Դալյուս Միսյունասը: «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ Լիտվան չի կարող ռիսկի դիմել և Գազպրոմի հետ հաստատագրված գներով պայմանագիր կնքել»,- հայտարարել է Միսյունասը: Նա նշել է, որ Լիտվիան Գազպրոմի հետ լավագույն դեպքում կարող է կնքել միայն կարճաժամկետ պայմանագիր:

Նշենք, որ Լիտվայի իշխանությունները դեռևս 2014թ. վերջին հայտնել էին ռուսական գազից հրաժարվելու իրենց մտադրության մասին: 2014թ. վերջին Լիտվան կառուցել է գազի մատակարարման սեփական տերմինալ, ինչը թույլ կտա ապահովել գազի այլընտրանքային մատակարարում: Այս մասին հայտարարել էր Լիտվայի էներգետիկայի նախարար Ռոկաս Մասյուլիսը  BBC-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նախորդ տարի Լիտվան ստորագրել է հնգամյա պայմանագիր նորվեգական Statoil կազմակերպության հետ տարեկան 540մլն խոր. մ գազի մատակարարման շուրջ: Այն կարող է ապահովել կենցաղում գազի օգտագործման կեսից ավելին: Արդեն այս տարվա փետրվարին ստորագրվել է համաձայնագիր ամերիկյան Cheniere Energy կազմակերպության հետ գազի մատակարարման շուրջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: