ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը զենքի խոշորագույն արտահանողներն են աշխարհում

2010-2014թթ-ին զենքի արտանման ոլորտում Ռուսաստանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, առաջատար է հանդիսանում է ԱՄՆ-ն, իսկ Գերմանիան զգալիորեն կրճատել է զենքի արտահանումը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI)՝ հիմնվելով 2010-2014թթ-ին սովորական սպառազինության և ռազմական սարքավորումների մատակարարումների տվյալների հրապարակման վրա:

Ինստիտուտի տվյալները հավաքագրվել են 1950թ-ից և միջազգային ռազմական տրանսֆերների միտումների գնահատման համար փորձագետներն օգտվում են հնգամյա ժամանակահատվածի ցուցանիշներով:

Ըստ SIPRI-ի տվյալների՝ աշխարհում զենքի մատակարարումներով առաջատարն ԱՄՆ-ն է: Նրան է բաժին ընկնում աշխարհում զենքի արտահանման ողջ ծավալի 31%-ը: Մատակարարումների 1/3-ը (32%-ն) ուղղված է Մերձավոր Արևելք: Բացի այդ, ամերիկյան զենքի խոշոր ներկրողներ են Հարավային Կորեան, ԱՄԷ-ն և Ավստրալիան: Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ն զենք է մատակարարել 94 երկիր:

Փաստաթղթի համաձայն՝ ռուսական սպառազինությունը տվյալ ժամանակահատվածում մատակարարվել է 56 երկիր, հիմնականում՝ Հնդկաստան, Չինաստան և Ալժիր: Ռուսասանի մասնաբաժինը զենքի համաշխարհային շուկայում կազմում է 27%: Այն 5%-ով ավել է նախորդ հնգամյակի տվյալների համեմատ: Ներկրողների մոտ մեծ պահանջարկ ունեն ռուսական ռազմական ուղղաթիռները և այլ տիպի ռազմաօդային տեխնիկան:

Զենքի արտահանման ծավալներով աշխարհում երրորդը Չինաստանն է, որի մասնաբաժինը հասել է 5%-ի: Չինական զենքը պահանջարկ ունի 35 երկրում, այդ թվում՝ Պակիստանում, Մյանմայում և Բանգլադեշում:

Չորորդ հորիզոնականում է Գերմանիան, որի արտահանումը 11%-ից նվազել է 5%-ի: Հինգ տարվա ընթացքում ԵՄ-ի զենքի արտահանումը ևս նվազել է 16%-ով: Միաժամանակ նույնքան էլ մեծացել է համաշխարհային զենքի առևտրի ծավալը՝ 2005-2009թթ համեմատությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: