ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ-ն ընդլայնում է բյուջեն

Ահաբեկչական ԻՊ խմբավորումը 2015թ.-ի իր բյուջեն ընդլայնում է 2 միլիարդ դոլարով: Դրամական այս ֆոնդը նախատեսվում է ծախսել ահաբեկիչների աշխատավարձերի և ամսեկան վարձավճարների վրա: Ահաբեկչական կազմակերպությունը պատրաստվում է նաև փոխհատուցել այն որբերին, այրիներին և ընտանինքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին և ընտանիքի անդամներին ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով: ԻՊ-ն Իսլամական Բանկ է բացել Մոսուլում: Կազմակերպության առաջնորդներից Նաջի Աբդուլլահը ասել է, թե բյուջեն ունի 250 միլիոն դոլարի ավելցուկ, որը պետք է օգտագործվի այն տարածաշրջանների զարգացման համար, որոնք գրավված են իրենց կողմից (աղբյուրը՝ christianpost.com):

Կազմակերպության կրոնական առաջնորդ Շեյխ Աբու Սաադ ալ-Անսարին հայտարարել է, որ 2015 թվականի բյուջեն կծախսվի նաև իրենց քաղաքների աղքատ և հաշմանդամ մարդկանց օգնելու նպատակով:

Մյուս կողմից Նիգերիայում գործող Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորումն օրերս հայտարարել է ԻՊ-ին պաշտոնապես միանալու մասին (աղբյուրը՝ nbcnews.com): Բոկո Հարամն իր ֆինանսական միջոցներով զգալի զիջում է ԻԼԻՊ-ին: Ահաբեկչական երկու խմբավորումների միավորումը հնարավորություն կընձեռնի ընդլայնել ոչ միայն նրանց տիրապետության ներքո գտնվող աշխարհագրական տարածքը, այլ նաև ֆինանսական միջոցները, քանի որ կհամատեղվեն երկու խմբավորումների բյուջեներն ու ուժերը: Քանի որ Բոկո Հարամն ահաբեկչական գործողություն է ծավալում  Նիգերիայում, որը բավական աղքատ պետություն է, իսկ ԻՊ-ը Իրաքի և Սիրիայի`նավթով հարուստ շրջաններում, ապա այս երկու ուժերի միավորումը Բոկո Հարամին ֆինանսական ապահովման հնարավորություն կտա, իսկ ԻՊ-ին՝ ռեսուրսների ավելացման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: