ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի մի շարք տնտեսական ցուցանիշներ նվազել են

Վրաստանում արդեն մի քանի ամիս է արժեզրկված ազգային արժույթը՝ լարին, չի կարողանում վերականգնել իր դիրքերը: Բացի այդ, արժեզրկման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները ևս դեռևս իրենց զգացնել են տալիս:

Առկա իրավիճակն առավել հստակ է արտահայտվում տնտեսական ինստիտուտների կողմից ներկայացվող տվյալներում: Օրինակ` Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2015թ.-ի հունվար–փետրվար ամիսներին արտասահմանից եկող դրամական փոխանցումները կրճատվել են 23 (23.3%) և 22,7 մլն (21.7%) դոլարով` կազմելով համապատասխանաբար 75,5 մլն դոլար հւնվար ամսին և 82 մլն դոլար փետրվարին:

 Փետրվարին զգալի անկում է գրանցվել հատկապվես Ռուսաստանից կատարվաող փոխանցումների մասով: 2014թ.-ի 50 մլն դոլարի փոխարեն այս տարի Ռուսաստանից կատարված փոխանցումները կազմել են 28 մլն դոլար, ինչը փոխանցումների ծավալի 34%-ն է:

Նշենք, որ արտերկրյա փոխանցումների կրճատումը դիտարկվում է որպես վրացական արժույթի արժեզրկման հիմնական պատճառներից մեկը, ինչն ազդում է նաև մի շարք այլ ոլորտների վրա:

Մեկ այլ տնտեսական ցուցանիշ է հրապարակել Վրացական «Սակստատը», ըստ որի՝ հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 1433 մլն դոլար, ինչն 9%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Այս ամենը հիմք են տալիս ենթադրելու, որ, չնայած կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց կասեցնել լարիի արժեզրկումը, այնուամենայնիվ արժեզրկման հետևանքով առաջացած հարակից բացասական միտումները դեռևս պահպանվում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: