ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իվանիշվիլի. Սահակաշվիլիի կողմնակիցները ցույց տվեցին, որ կենդանի են

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումն», իր բողոքի ակցիայով ցույց տվեց, որ կենդանի է: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ GDS հեռուստաընկերության «20:30» վերլուծական հաղորդման եթերում: Նա ժողովրդավարական քայլ է անվանել այն, որ երկրի ղեկավարությունը թույլատրել է նախկին իշխող կուսակցությանը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպել բողոքի ցույց, «որին մասնակցել է 5-7 հազար մարդ, և ոչ թե 50 հազար, ինչպես պնդել են ցույցի կազմակերպիչները»:

«5-7 հազար մարդ հավաքելով` նրանք, ըստ էության, ցույց տվեցին, որ դեռ կենդանի են: Սակայն երեկ ամենագլխավորը, որ լավ տեսանելի էր՝ մեր հասարակության աճն էր... Մենք մեր ժողովրդավարությամբ Եվրոպային էլ կզարմացնենք: Մենք թույլատրեցինք բռնություն իրականացրած մարդկանց անցկացնել նման ցույց: Իսկ նրանք, անհիմն, աբսուրդային պատճառներից ելնելով, ժողովրդի կողմից ընտրված իշխանություններից պահանջում էին հրաժարական տալ»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Մեկնաբանելով Միացյալ ազգային շարժման հայտարարությունը, թե սկսելու են ստորագրությունների հավաք՝ Վրաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու նպատակով՝ Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը թույլ չի տա նախկին ծաղրուծանակի ժամանակաշրջանի վերադարձը:

«Նրանք ցանկանում են վերադառնալ և վերադրաձնե՞լ այն, ինչ եղել է նախկինում: Կարծում եմ, որ վրաց ժողովուրդն այդքան հիմար չի և չի կարոտում այն, ինչ կատարվում էր բանտերում: Նրանք իզուր են նման կերպ ոգևորվել: Ինչպես է հնարավոր, որ իրադարձություններն այդքան շուտ մոռացվեն»,- հայտարարել է նախկին վարչապետն իր «20:30» հեռուստանախագծում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: