Իվանիշվիլի. Սահակաշվիլիի կողմնակիցները ցույց տվեցին, որ կենդանի են
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումն», իր բողոքի ակցիայով ցույց տվեց, որ կենդանի է: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ GDS հեռուստաընկերության «20:30» վերլուծական հաղորդման եթերում: Նա ժողովրդավարական քայլ է անվանել այն, որ երկրի ղեկավարությունը թույլատրել է նախկին իշխող կուսակցությանը Թբիլիսիի կենտրոնում կազմակերպել բողոքի ցույց, «որին մասնակցել է 5-7 հազար մարդ, և ոչ թե 50 հազար, ինչպես պնդել են ցույցի կազմակերպիչները»:
«5-7 հազար մարդ հավաքելով` նրանք, ըստ էության, ցույց տվեցին, որ դեռ կենդանի են: Սակայն երեկ ամենագլխավորը, որ լավ տեսանելի էր՝ մեր հասարակության աճն էր... Մենք մեր ժողովրդավարությամբ Եվրոպային էլ կզարմացնենք: Մենք թույլատրեցինք բռնություն իրականացրած մարդկանց անցկացնել նման ցույց: Իսկ նրանք, անհիմն, աբսուրդային պատճառներից ելնելով, ժողովրդի կողմից ընտրված իշխանություններից պահանջում էին հրաժարական տալ»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Մեկնաբանելով Միացյալ ազգային շարժման հայտարարությունը, թե սկսելու են ստորագրությունների հավաք՝ Վրաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու նպատակով՝ Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը թույլ չի տա նախկին ծաղրուծանակի ժամանակաշրջանի վերադարձը:
«Նրանք ցանկանում են վերադառնալ և վերադրաձնե՞լ այն, ինչ եղել է նախկինում: Կարծում եմ, որ վրաց ժողովուրդն այդքան հիմար չի և չի կարոտում այն, ինչ կատարվում էր բանտերում: Նրանք իզուր են նման կերպ ոգևորվել: Ինչպես է հնարավոր, որ իրադարձություններն այդքան շուտ մոռացվեն»,- հայտարարել է նախկին վարչապետն իր «20:30» հեռուստանախագծում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
