ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եմենում իրավիճակը դուրս է գալիս իշխանությունների վերահսկողությունից

Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասին հայտարարել է, որ երկրի նախագահ Ա. Մ. Հադին կոչ է արել Պարսից ծոցի արաբական միապետություններին ռազմական միջամտություն սկսել, քանի որ նրա կարծիքով միայն սուննիական միապետությունների ներխուժումը կարող է կանգնեցնել շիա խոուսիտների առաջխաղացումը դեպի երկրի հարավային շրջաններ:

«Մենք նաև կոչ ենք անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը Եմենի օդային տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի և ռազմաօդային ուժեր ուղարկել, որոնք թույլ չեն տա Ալ-Խոուսի շարժմանն օգտագործել իրենց կողմից գրավված օդանավակայաններն ու ավիաբազաները», - հայտարարել է Եմենի արտգործնախարարը:

Նշենք, որ անցյալ շաբաթ Եմենի մայրաքաղաք Սանայում իրականացված զանգվածային ահաբեկչությունները, որոնք ավելի քան 150 մարդու կյանք խլեցին, էլ ավելի սրեցին երկրում տիրող խիստ լարված իրավիճակը: Շիա խոսուսիտների ձևավորած Հեղափոխական խորհուրդը, մայրաքաղաքում երկրի նախագահին և կառավարությանը իշխանությունից հեռացնելուց հետո, գրավել է մեծությամբ երկրի երրորդ քաղաքը՝ Թաիզը, և նրա հարևանությամբ գտնվող օդանավակայանը: Լրատվամիջոցները հաղորդում են, որ խոուսիտները շարժվում են հարավային Ադեն քաղաքի ուղղությամբ, ուր ավելի վաղ տեղափոխվել էին դիվանագիտական ներկայացուցչություններն ու կառավարությունը:

Եմենի նախագահը «շտապ միջամտության» խնդրանքով դիմել է նաև ՄԱԿ-ին՝ կոչ անելով դիմագրավել բռնությանը և աջակցել օրինական իշխանությանը: ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ տարհանել են Եմենից իրենց դիվանագիտական անձնակազմին և 100 զինծառայողներին, ովքեր զբաղվում էին տեղի զինվորականների վերապատրաստմամբ:

Մասնագետները կարծում են, որ Եմենը նոր մարտադաշտ է դարձել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև:  Որոշ տվյալների համաձայն, հենց Իրանն է աջակցում շիա խոսուսիտներին, թեև իրանցի գործիչները բազմիցս հերքել են այս մեղադրանքները: Սաուդյան Արաբիան խոուսիտների գործողություններին պատասխանում է զանգվածային ահաբեկչություններով և երկրում Ալ-Կաիդայի գործունեության ակտիվացմամբ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: