ԻՊ պարտությունից հետո ու՞ր են մեկնել Սիրիայի և Իրաքի ջիհադիստները

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» պարտությունից հետո շատ իսլամիստներ դիմեցին փախուստի: Նրանցից ոմանք բնակություն հաստատեցին տարածաշրջանի այլ երկրներում, ոմանք վերադարձան Եվրոպա, գրում է Deutsche Welle լրատվամիջոցը:
«Ուր էլ որ լինեն, բրիտանական ջիհադիստները պետք է ի վերջո տուն վերադառնան: Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ չկարողանան վերադառնալ հայրենիք»,- դեկտեմբերի սկզբին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուիլյամսոնը: Նա ընդգծել է, որ Սիրիայի և Իրաքի տարածքում դեռևս բնակվում են Միացյալ Թագավորության շուրջ 270 քաղաքացի, որոնք նախկինում միացել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբին: Ըստ նախարարի՝ նրանց դեմ կարող են օդային հարվածներ կիրառվել: «Իմ կարծիքով, ամեն ինչ պարզ է. մեռած ահաբեկիչը չի կարող վնասել Բրիտանիային», - ասել է Ուիլյամսոնը:
Նախարարի խիստ հռետորաբանությունը պատահական չի: Վերջին շաբաթների ընթացքում եվրոպական հետախուզական գործակալություններն ավելի շատ են մտահոգված այն հարցի շուրջ, թե Սիրիայում և Իրաքում ԻՊ պարտությունից հետո ու՞ր են ուղևորվելու զինյալները: Նշենք, որ ԻՊ դեմ հաղթանակի փաստը պաշտոնապես հաստատվել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների կողմից:
Այնուամենայնիվ, պաշտոնյաների ինքնավստահ հայտարարությունների հետևում կա մի կարևոր փաստ. ներկայումս հայտնի չէ, թե քանի ԻՊ զինյալ է կարողացել փախչել և որ ուղղությամբ:
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված ընդդիմության նախկին խոսնակ Թալալ Սալուի խոսքերով՝ նոյեմբերի կեսին՝ սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրումից հետո, մի քանի հազար զինյալ կարողացել է լքել իրենց տարածքը ԱՄՆ օգնությամբ:
Վաշինգտոնում, սակայն, ասում են, որ Սալույի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: ԱՄՆ-ի զինված ուժերը հավաստիացնում են, որ ահաբեկիչների հետ որևէ գործ չունեն: Միևնույն ժամանակ, BBC-ի բրիտանական լրագրողները կարողացել են խոսել սիրիական բեռնատարների վարորդների հետ, որոնց համաձայն, 50 բեռնատար, 13 ավտոբուս և 100-ից ավելի ավտոմեքենա, որոնցում եղել են մեծ քանակությամբ զինամթերք և ԻՊ զինյալներ, կարողացել են լքել երկրի տարածքը:
Որտե՞ղ են կենդանի մնացած ջիհադիստները գտնվում այժմ, հնարավոր չէ պարզել: Անկարան անհանգստացած է, որ նրանցից ոմանք կարող են մտնել Թուրքիա: Աֆղանստանը ռազմական գործողությունների մեկ այլ հնարավոր թիրախ է: Միևնույն ժամանակ, աֆղանական աղբյուրները հայտնում են, որ երկրում նկատվում են նաև Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող ջիհադիստներ:
Միևնույն ժամանակ, եվրոպական հետախուզական գործակալությունները չեն բացառում Եվրոպական միություն Սիրիայի և Իրաքի ջիհադիստների վերադարձի հնարավորությունը: Հոկտեմբերին Բրիտանական հետախուզական ծառայության ղեկավար Էնդրյու Պարկերը զգուշացրել է աճող ահաբեկչական սպառնալիքի մասին և նշել, որ իրենց կողմից ներկայումս ուսումնասիրվում է ահաբեկչության հետ կապված 500 դեպք: Ըստ Պարկերի՝ նման մեծության սպառնալիքի դիմաց Միացյալ Թագավորությունն առաջին անգամ է կանգնած:
Բրիտանական հետախուզության ղեկավարը նշել է նաև, որ այժմ ահաբեկիչները գործում են տարբեր մեթոդներով: Ահաբեկչականգործողությունները կազմակերպվում են ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ արտասահմանում: Երբեմն դա ներառում է մանրամասն պլանավորում, իսկ երբեմն էլ` ինքնաբուխ հարձակում:
Միևնույն ժամանակ, ծայրահեղականները լինում են թե՛ տղամարդ, թե՛ կին, բացի այդ ցանկացած տարիքի և սոցիալական ծագման: Նրանց համար միակ միավորող գործոնը իսլամիստական գաղափարախոսությունն է, բացատրել է Պարկերը:
Ջիհադիստների պոտենցիալ վերադարձը նաև անհանգստացնում է գերմանական հատուկ ծառայություններին: Ուշադրության կենտրոնում են հատկապես անչափահասները, ում վերադառնալու դեպքում Գերմանիան «կարող է իսկական ջիհադիստների սերունդ մեծացնել», - նշել է երկրի ՀԴԲ ներկայացուցիչը:
Ըստ գերմանական հատուկ ծառայությունների, Գերմանիայից Սիրիա և Իրաք է մեկնել ավելի քան 950 մարդ, որոնց մեկ հինգերորդը կանայք են, մոտ հինգ տոկոսը` անչափահասներ: Այս պահի դրությամբ մեկնածների մոտ մեկ երրորդը վերադարձել է Գերմանիա: Սահմանադրական դաշնային գործակալության տվյալներով` ներկայումս երկրում կա մոտ 1870 վտանգավոր իսլամիստ:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ը կշարունակի ԻՊ-ի դեմ պայքարը. Պոմպեո «Կոալիցիայի անդամները պետք է իրենց հայրենիքներ վերադարձնեն հազարավոր արտասահմանցի գրոհային-ահաբեկիչներին և...
- Թուրքիայում կալանավորվել են ԻՊ զինյալներ Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, ուժայինները բռնել են ընդհանուր առմամբ յոթ կասկածյալի, նրանց թվում՝...
- Պայթյունները Շրի Լանկայում. անվտանգության ծառայությունների տապալմա՞ն, թե՞ ներքաղաքական ճգնաժամի արդյունք Շրի Լանկայի ահաբեկչությունները ոչ միայն հատուկ ծառայությունների վատ աշխատանքի, այլ երկրում առկա ներքաղաքական...
- ԻՊ-ի պարտությունից հետո 3,2 մլն իրաքցիներ վերադարձել են իրենց տները. ՄԱԿ 3,2 մլն մարդ վերադարձել են իրենց հարազատ շրջանները: Հունվարին 2013 թվականի դեկտեմբերին ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին...
- ԻՊ-ն չինական արտադրության քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Արտադրողների խոսքերով, անօդաչուների նմանօրինակ կիրառությունը հանդիսանում է «անմարդկային քայլ» և տեխնոլոգիաների...
-
23:41
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած համերգին
-
22:22
Ադրբեջանի դրոշն այրած ոճաբանն ազատվել է աշխատանքից
-
21:30
Երևանում ռուս-հայկական համաժողով տեղի կունենա
-
21:19
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետին
-
21:09
Մակրոնը Եվրոպային կոչ է արել Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունները կառուցել ամենախաղաղ ձևով և առանց միամտության
-
20:38
Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրել
-
20:32
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում. Արցախի ԱԳՆ
-
19:34
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվեց, վերջացավ. Զարեհ Սինանյան
-
18:32
ԱԳ փոխնախարարը կարեւորել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը
-
18:16
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը
-
17:38
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
-
16:45
Առաջիկայում կկայանա ՌԴ–ի, ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը. Օվերչուկ
-
16:28
Արցախի նախագահը հանդիպումներ է անցկացնում հասարակության հետ
-
15:30
ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե ներքին կարգով որոշ մարդիկ ազատվել են վարժական հավաքներին մասնակցելուց
-
15:27
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա
-
15:20
Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերից որևէ մեկը չի վրիպում Իրանի աչքից. Իրանի ԱԳՆ
-
15:13
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:46
Վարչապետը ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
-
14:32
ԼԳԲՏ համայնքում կային շոկային դեպքեր․ կառավարությունը պիտի ասի, որ սրանք չպիտի լինեն Հայաստանում, սա էլ է ժողովրդավարության մի կարևոր կետ․ ԵՄ դեսպան
-
14:31
Ժողովդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, և սա մեր համոզմունքն է ու ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 1,03 կմ/ժ