ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հասարակ ադրբեջանցու եկամուտն ամենևին էլ համահունչ չէ նավթադոլարներով սնվող երկրի եկամուտներին

Վերջերս National Master վիճակագրական տեղեկատվության կայքը հրապարակեց 162 երկրների 2014թ-ի միջին ամսական մաքուր եկամուտները մեկ անձի համար: Ինչպես հենց այդ կայքում է նշվում, այդ տվյալները ստացվել են՝ օգտագործելով Numbeo-ի (այն համարվում է աշխարհի խոշորագույն բազաներից մեկը, որը տվյալներ է տրամադրում աշխարհի տարբեր քաղաքների և երկրների կենսապայմանների վերաբերյալ) կատարած հաշվարկները: Զեկույցում ընդգրկված 162 երկրների շարքում է նաև Ադրբեջանը, որն ըստ National Master-ի՝ զբաղեցնում է 104-րդ տեղը՝ մեկ անձի համար ամսական մաքուր եկամուտը հաշվելով միջինը 524,84 դոլար:

Առաջին հայացքից թվում է, թե սա այդքան էլ փոքր թիվ չէ, և հասարակությունը պետք է որ բավականին գոհ ու երջանիկ ապրեր, սակայն կան փաստեր, որոնք պարզապես հակառակն են ապացուցում և օգնում են հասկանալ, թե ինչու է անգամ փակ համակարգում ապրող Ադրբեջանի հասարակությունը դժգոհությունների ալիք բարձրացնում, ինչու Ադրբեջանում այդքան շատ քաղբանտարկյալներ կան և ի վերջո, ինչու է Ադրբեջանում այդքան շատ ոտնահարվում ազատ խոսքի իրավունքը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը նավթային մեծ պաշարներ ունեցող երկիր է, և վերջինիս հիմնական եկամուտը հենց նավթի արտահանումներից են ստացվում: Իսկ արդյո՞ք նավթից ստացված ամբողջ եկամուտները գնում են հենց պետական բյուջե: Ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների՝ նավթից եկող ամսական միջին եկամուտը կազմում է 1,420 միլիարդ դոլար: Սակայն հաշվի առնելով մի շարք փաստեր, այս թվի իրական լինելը հարցականի տակ է դրվում: Նախ երկրում կոռուպցիան բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում: Սրա մասին է փաստում Freedom House-ի կողմից հրապարակված վերջին զեկույցը, որտեղ երկրում կոռուպցիոն մակարդակը գնահատվել է 6 (ըստ Freedom House-ի՝ 1 նշանակում է ամենաքիչ կոռուպպացված, իսկ 7՝ ամենաշատ): Հետաքրքրականն էլ այն է, որ զեկույցում հենց նշվում է, որ Ադրբեջանում նավթից և գազից ստացված եկամուտները կաշառակերության համար մեծ հնարավորություններ են ստեղծում, իսկ իշխող կուսակցությունն ու պետական պաշտոնյաները հազվադեպ են պատասխանատվության ենթարկվում կոռուպցիայի համար:

2012թ-ին էլ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը Իլհամ Ալիևին հռչակեց «տարվա մարդ»՝ հայտարարելով, որ մի շարք փաստեր խոսում են այն մասին, որ Ալիևի կլանը երկրի խոշորագույն բիզնեսների գաղտնի բաժնետեր է հանդիսանում: 2012թ-ից մինչ օրս դժվար թե էական փոփոխություններ տեղի ունեցած լինեն, եթե հաշվի առնենք, որ իշխանության գլուխ կանգնած է նույն կուսակցությունը իր անփոփոխ քաղաքականությամբ:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ալիևի դուստրերի կարողությունը կազմում է մոտավորապես 75 միլիոն դոլար, իսկ որդունը՝ 45 միլիոն դոլար, ինչը կազմում է Ադրբեջանցի հասարակ քաղաքացու մոտ 8000 տարվա եկամուտը:

Այսպիսով, այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ National Master-ի հրապարակած մեկ անձի համար ամսական մաքուր միջին եկամուտը՝ 524,84 դոլար, ամենևին էլ համահունչ չէ նավթադոլարներով սնվող երկրի եկամուտներին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: