ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայում ընտրություններում հաղթել է Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ղեկավարած կուսակցությունը մարտի 29-ին կայացած տեղական ընտրությունների արդյունքում առաջատար է երկրի ավելի քան 60 շրջաններում, գրում է BFM հեռուստաընկերությունը։

Իշխող «Սոցիալիստական կուսակցությունը» կորցրել է առաջատարությունը։ Տեղական կառավարման մարմինների ընտրություններում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի կուսակցությունն առավելության է հասել միայն 30 շրջանում։

Նիկոլա Սարկոզիի «Հանուն ազգային շարժման» միությունը և նրա դաշնակիցները հաղթում են 66-70 շրջաններում՝ դառնալով ընտրությունների առաջատար։

Փորձագետները և վերլուծաբանները համոզված են, որ այս ընտրությունների արդյունքներ ցույց տվեցին ֆրանսիացիների քաղաքական նախապատվությունները և ամենայն հավանականությամբ կարող են դառնալ կանխորոշիչ 2017թ. նախագահական ընտրությունների համար:

Նիկոլա Սարկոզին իր հերթին հայտարարել, որ «ֆրանսիացիներն իրենց քվեարկությամբ ասել են «ոչ»  գործող նախագահի քաղաքականությանը»:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: