ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիում «թաղել» են ազգային արժույթը

Վրացական մի քանի ոչ պետական կազմակերպություններ Թբիլիսիում կազմակերպել են արժեզրկված ազգային արժույթի՝ լարիի, խորհրդանշական թաղումը: «Սգում ենք լարիին» անվանումը կրող ակցիան տեղի է ունեցել նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ:

Ըստ միջոցառման կազմակերպիչներից մեկի՝ «Ապրիորի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Բեսո Շենգելիայի, մի քանի կազմակերպությունների ներգրավմամբ ակցիան կազմակերպվել է Facebook սոցիալական ցանցի  միջոցով:

«20 տարվա կյանքից և 2 տարվա ծանր հիվանդությունից հետո լարին մահացավ: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի նախկին վարչապետին ասենք, որ նա խաբում է ժողովրդին»,- հայտարարել է Շենգելիան:

Ակցիայի մասնակիցները պատրաստել էին դագաղ, որը լցված էր լարիի տեսք և Իվանիշվիլիի պատկերն ունեցող թղթերով: «Թաղման» ընթացքում մասնակիցները սգացել են լարիի մահը՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրելով գործող իշխանություններին: Ցուցադրական միջոցառումը տևել է 10-15 րոպե:

Հիշեցնենք, որ 2014թ-ի նոյեմբերից լարին դոլարի համեմատ արժեզրկվել է 26.8%-ով և ըստ Վրաստանի Ազգային բանկի մարտի 29-ի տվյալների՝ մեկ դոլարն արժե 2.2242 լարի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: