ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանն ընդունել են համատեղ հայտարարություն

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բիշկեքում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող թվով 14 փաստաթղթերի նախագծերի:

Նախարարները համաձայնեցրին 2015թ. ԱՊՀ շրջանակներում արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ծրագիրը։

ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության արժանացրին 2016-2020թթ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը, որում ներառված են 120-ից ավել միջոցառումներ։

Նիստի ընթացքում համաձայնեցվեցին նաև ԱՊՀ մասնակից պետությունների սահմանային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառում փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Հավանության արժանացան կրթության բնագավառի մի շարք փաստաթղթեր։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։

Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտարարություն ընդունեցին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակի կապակցությամբ, որը վերահաստատում է հավասար, անբաժան և համապարփակ անվտանգության՝ առանց բաժանարար գծերի և փակ սահմանների Վանկուվերից Վլադիվոստոկ փոխշահավետ համագործակցության հայեցակարգը, Հելսինկիի սկզբունքների խախտման, դրանց կիրառման նկատմամբ ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների կիրառման, ներառյալ՝ շրջափակումը, այլ պետությունների հաշվին սեփական անվտանգության ամրապնդման անթույլատրելիությունը։ Հայտարարությունը շեշտում է հակամարտությունների բացառապես խաղաղ միջոցներով և համաձայնեցված ձևաչափերում կարգավորման կարևորությունը, ընդգծում է ԵԱՀԿ տարածքում տարբեր ինտեգրացիոն միավորումների երկխոսությունը՝ որպես տարածաշրջանային ինտեգրումն ու համագործակցությունն ապահովող անհրաժեշտ պայման։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: