ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 447.17 դրամ +0,17 EUR - 479.19 դրամ +0,19 RUB - 7.04 դրամ +0,04 GBP - 564.02 դրամ +0,02
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի անկնալիքները Ռիգայի գագաթաժողովից

Ռիգայի գագաթաժողովը սարերի հետևում չէ, և արդեն իսկ սկսվել են քննարկվել տարբեր երկրների, այդ թվում` Վրաստանի ունեցած ակնկալիքներն այդ կարևոր իրադարձությունից:

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը թևակոխեց բարեփոխումների նոր փուլ, որոնց իրականացմանը ԵՄ հետևում է առավել ուշադիր: Հատկանշական է այն հանգամանքը, որ զուգահեռաբար արագացել է նաև տվյալ համաձայնագրի վավերացման գործընթացը: Մինչ այժմ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացվել է ԵՄ անդամների մեծ մասի, այդ թվում` Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի կողմից: Վավերացման գործընթացն անկասկած ոգևորություն է առաջացնում Վրաստանի հասարակական շրջանակներում, իսկ երկրի ղեկավարությունը, ներկայիս տնտեսական խնդիրների պայմաններում, փորձում է այդ իրադարձությունները ծառայեցնել սեփական PR-ի համար:

Ինչ վերաբերում է Եվրամիությունից Վրաստանի ակնկալիքներին, ապա այս առումով գլխավոր առաջնահերթությունը առանց վիզային ռեժիմն է: Վրացի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Վրաստանը մեծ ակնկալիքներ ունի Ռիգայի գագաթաժողովից և հույս ունի, որ ԵՄ-ն կգնահատի բարեփոխումների իրականացման հարցում Վրաստանի արձանագրած առաջընթացը:

Ազատ վիզային ռեժիմը վրացական ղեկավարության համար ունի բավական կարևոր նշանակություն, քանի որ Եվրահանձնաժողովի մերժումը կլինի լուրջ հարված նրա հեղինակությանը: Պատճառն այն է, որ իշխանությունները եվրոպական վեկտորի իրենց քարոզչության մեջ միշտ շեշել են առանց վիզային ռեժիմի հնարավորությունը` դրանով իսկ` Վրաստանի բնակչության մի զգալի հատվածի մոտ ստեղծելով որոշակի ակնկալիքներ: Բացի այդ, առկա տնտեսական խնդիրների ֆոնին Վրաստանի իշխանություններին անհրաժեշտ է որևէ «նշան» Եվրոպայից, ինչը կնպաստի կանխել հասարակության շրջանում հիասթափության խորացումը:

Ազատ վիզային ռեժիմի հարցը կարևոր է նաև հենց իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար: Վերջին շրջանում ընդդիմությունը խստացրել է քննադատությունը իշխանությունների հասցեին` նրանց մեղադրելով վրաց ժողովրդի եվրոատլանտյան ընտրությունը դավաճանելու և դեպի Ռուսաստան թեքվելու մեջ:  Հաշվի առնելով այս գործոնները` վրացական ղեկավարության մոտ, անկասկած, առաջացել են օբյեկտիվ մտահոգություններ, որ տապալումը Ռիգայի գագաթաժողովում ակտիվորեն կօգտագործվի ընդդիմության կողմից և երկրում կներկայացվի՝  որպես գործող իշխանությունների նկատմամբ ԵՄ անվստահության դրսևորում:

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ազատ վիզային ռեժիմի հնարավորությունը Վրացական ղեկավարությունն օգտագործել է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ շփումներում` փորձելով այդ համատեքստում առավել գրավիչ ներկայացնել Վրաստանի հետ վերամիավորման գաղափարը: Թե որքան է դա եղել արդյունավետ, հստակ չէ, սակայն կարևոր է այն հանգամանքը, որ եթե Եվրահանձնաժողովը չհամաձայնվի տրամադրել առանց վիզային ռեժիմ, ապա Վրաստանը կկորցնի բավական լավ խաղաթուղթ:

Ինչպես տեսնում ենք, և՛ վրացիների, և՛ վրացական ղեկավարության համար առանց վիզային ռեժիմը Ռիգայի գագաթաժողովից ունեցած ակնկալիքների շարքում ամենակարևորն է, սակայն, այդ խնդրի հետ կապված, ԵՄ-ն դեռևս չի կողմնորոշվել: Պաշտոնական Բրյուսելը հայտարարում է, որ առանց վիզային ազատականացման ծրագրով Վրաստանի արձանագրած առաջընթացի գնահատման Եվրոպական հանձնաժողովը չի կարող որոշում կայացնել: ԵՄ դիրքորոշումը տրամաբանական է, սակայն, այն փաստը, որ վերջին շրջանում որոշ եվրոպական պաշտոնյաներ իրենց հայտարարություններում սկսել են շեշտել, որ դեռևս վաղ է Վրաստանին տրամադրել առանց վիզային ռեժիմ, արդեն իսկ հիմք է տալիս ենթադրել, որ չարժե բացառել նաև գործընթացների «ոչ ցանկալի» ընթացքը: Պատճառն այն է, որ Վրաստանը գտնվում է տարբեր խնդիրներով բավական հարուստ տարածաշրջանում և, չնայած վիզային քաղաքականության վերջին խստացումներին, նա շարունակում է պահպանել է առանց վիզային ռեժիմ մի շարք այնպիսի երկրների հետ, որոնք այսօր համարվում է իսլամական ծայրահեղականների տեղաշարժման հիմնական «ճանապարհները»: Մյուս կողմից հենց Եվրպայում ստեղծվել է բավական լարված իրավիճակ միգրացիոն քաղաքականությունում առա հակասությունների հետ կապած: Որոշ ԵՄ երկրներ անգամ սկսել զբաղվել «ինքնագործունեությամբ», օրինակ` Մեծ Բրիտանիան վերականգնել է երկրից ելքի դեպքում անձնագրային ստուգումները:

Բոլոր այս գործոններն աշխատում են ի վնաս Վրաստանի և ազատ վիզային ռեժիմի մյուս հավակնորդների, սակայն ինչպես ասում են`հույսը վերջինն է մահանում…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ
26 C°
 
27°  13° 
28.05.2022
29°  16° 
29.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: