ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան․ գովազդի փոխարեն հակագովազդ

Եվրոպական խաղերի կապակցությամբ Բաքու ժամանած լրագրողներին կարող են արգելել աշխատել կամ դուրս հանել երկրից, եթե նրանք Ադրբեջանի հասցերին ինչ-որ քննադատական բան գրեն։ Այս մասին գրում է բրիտանացի սպորտային փորձագետ Քեյ Ռեդնիջը իր «Քեյ Ռեդնիջ՝ համաշխարահային սպորտային ծառայություն» կայքում։ Այսպես, Ադրբեջանում խստացվել է օտարերկրյա լրագրողների հավատարմագրաման գործընթացը։ Երկրի ԱԳՆ կարող է չեղյալ հայտարարել հավատարմագրումը, եթե պարզի, որ ԶԼՄ ներկայացուցիչը Ադրբեջանի մասին «խեղաթյուրված» տեղեկություններ  է տարածում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները, 2011թ․ Բաքվում Եվրատեսիլի անցկացման ժամանակ փորձել են երկրի համար մեծ գովազ կազմակերպել, սակայն մրցույթին ժամանած ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ խոսել են ոչ թե այն մասին, թե ինչպես են այնտեղ երգում, այլ՝ որ «Բաքվում լռեցվում են մարդկանց ձայները»։ Եվրատեսիլը առիթ դարձավ, որպեսզի արտասահմանյան մամուլը պարբերաբար անդրադառնա Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով տասնյակ ձերբակալված լրագրողների վրա։

Այսօր, երբ Ադրբեջանը միլիոններ է ծախսում Եվրոպական խաղերի կազմակերպման վրա, նա ևս մեկ անգամ փորձում է «ապահով և բարեկեցիկ» պետության իմիջ ստեղծել, սակայն այդ համատեքստում գրեթե բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար կոչ են անում Ադրբեջանին բարելավել երկրում մարդու իրավունքների և խոսքի ազատության իրավիճակը։

Ստացվում է, որ Ադրբեջանը, գովազդի հետևից վազելով, նորից դառնում է հակագովազգի օբյեկտ։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: