ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հութիներ. ովքե՞ր են նրանք և ի՞նչ են պահանջում

Արաբական թերակղզու հարավում տեղակայված Եմենը էթնիկ առումով գերթե միատարր է՝ հիմնականում արաբներ են, կան նաև աֆրիկացիներ։ Երկրի բնակչության թիվը հասնում է 26 միլիոն, որի ավելի քան 60 տոկոսը սուննիներ են, իսկ մյուս մասը՝ շիաներ։ Վերջիններս հիմանակում դավանում են շիականության զեյդական ուղղությունը։ Հութիները ևս պատկանում են այս ուղությունը։ Նրանք հիմանականում կենտրոնացած են երկրի հյուսիսում, մասնավորապես՝ Սաադա նահանգում։

 2015թ․ հունվարին իրավիճակը Եմենում  կտրուկ սրվեց։ Շիա ապստամբները՝ հութիները, գրավեցին մայրաքաղաք Սանայում գտնվող նախագահական պալատը: Մարտի 22-ին հութիների ձևավորած Հեղափախական խորհուրդը, իշխանությունից հեռացնելով երկրի նախագահ Մ. Հադիին, գրավեց երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքը՝ Թաիզը:

Ի պատասխան՝ Եմենի նախագահը դիմեց ՄԱԿ-ին և Պարսից ծոցի միապետություններին՝ խնդրելով բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել օրինական իշխանությանը: Մարտի 25-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենում սկսեց «Վճռականության փոթորիկ» գործողությունը: 

Հութիների շարժումը, որը պաշտոնապես կոչվում է «Անսար ալլահ», սկիզբ է առել 1990-ականների սկզբին՝ որպես հանդուրժողականություն և խաղաղություն քարոզող աստվածաբանական շարժում։ Այն ռազմականացվել է 2004թ․ իշխանությունների դեմ առաջին պատերազմի ժամանակ։ Պատերազմի համար սկզբնառիթ դարձան հութիների բողոքի ցույցերը, որոնք, նախկին նախագահ Սալեհի կարծիքով, լուրջ սպառնալիք էին ներկայացնում իր իշխանության համար։ Նա հյուսիսային Սաադա նահանգ հութիների դեմ կառավարական զորքեր ուղարկեց։ Արդյունքում,  հութիների և իշխանությունների միջև պատերազմը շարունակվեց 6 տարի և ավարտվեց 2010թ․ հրադադարով։

Հութիները ակտիվ մասնակցություն են ունեցել 2011թ․  հունվարին երկրում սկսված բողոքի ցույցերին, որոնց արդյունքում Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը հրաժարական տվեց:

Հութիները կրկին ակտիվացան 2014թ․ օգոստոսին, երբ Սանայում շարժման հազարավոր կողմանակիցները բողոքի ցույցեր սկսեցին՝ պահանջելով  տնտեսական քաղաքականության և քաղաքական համակարգի բարեփոխում։ Այս անգամ արդեն նախկին նախագահ Սալեհը հանդես էր գալիս՝ որպես  հութիների դաշնակից։

Եմենի նոր նախագահը  ալ Հադին փորձեց երկխոսություն սկսել շարժման ակտիվիստների հետ, սակայն դրանք որևէ արդյունք չտվեցին։ Արդյունքում բողոքի ցույցերը վերածվեցին ապստամբության։

Նշենք, որ իշխանությունները հութիներին մեղադրում են մինչև 1962թ․ Հյուսիսային Եմենում գոյություն ունեցած զեյդիական իմամաթը վերականգնելու փորձի մեջ։ Սակայն ապստամբները պնդում են, որ իրենց գլխավոր նպատակը  սուննիական Եմենում շիա մուսուլմանների իրավունքների ընդլայնումն է:

Հութիները նաև հերքում են իշխանությունների այն պնդումները, որ իբր նրանց ռազմական օգնություն է տրամադրում Իրանը։ Վերջինս ևս հերքում է նման մեղադրանքները։ Նշենք, որ հութիները, որպես Իսլամի շիական ուղղությունը դավանողներ, պայքարում են սալաֆիական ուղղության ազդեցության տարածման դեմ։ Վերջինիս հիմնական աջակցողը տարածաշրջանում Իրանի վաղեմի մրցակից Սաուդյան Արաբիան է, որը, բնականաբար չէր կարող հանգիստ հետևել Եմենում ընթացող գործընթացներին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  17° 
    02.05.2024
    17°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: