Էրդողանը ձգտում է առա՞ջ անցնել Աթաթուրքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ շարունակում է ներկայացնել «նոր Թուրքիայի» իր տեսլականը: Էրդողանը պնդում է, որ համաշխարհային փոփոխություններին հարմարվելու և երկրի հետագա առաջընթացը ապահովելու համար Թուրքիան պետք է նոր Սահմանադրություն ունենա և խորհրդարանական համակարգից անցնի նախագահականին՝ նշելով, որ կառավարման ներկա համակարգը խոչընդոտում է արդյունավետ քաղաքականության իրականացմանը: «Նոր Թուրքիայի կառուցումն անխուսափելի է, նոր Սահմանադրությունն անխուսափելի է, նախագահական համակարգն անխուսափելի է», - իր բոլոր ելույթներում շեշտում է Էրդողանը:
Այս հարցում Էրդողանին ակտիվորեն աջակցում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ): «Նախագահական համակարգին անցնելը կարևոր նշանակություն ունի, այդ պատճառով էլ իմ նախաձեռնությամբ Արդարություն և զարգացում կուսակցության նախընտրական ծրագրում այդ մասին դրույթ մտցվեց», - վերջերս հայտարարեց Դավութօղլուն:
Իրականում ակնհայտ է, որ «նոր Թուրքիա» կառուցելու Էրդողանի ծրագրերի ետևում թաքնված են միանձնյա կառավարելու նրա ավտորիտար նկրտումները: Այս պահին Թուրքիայում նախագահը միայն արարողակարգային գործառույթներ ունի, սակայն Էրդողանի կառավարման գրեթե մեկ տարին ապացուցեց, որ Էրդողանը մտադիր չէ սահմանափակվել «պասիվ նախագահի» պաշտոնով:
Էրդողանի քաղաքական կարիերան սկսվել է դեռևս 1994 թվականին, երբ «Իսլամական բարեկեցություն» կուսակցության պատմական հաղթանակի արդյունքում Էրդողանը նշանակվեց Ստամբուլի քաղաքապետ: Էրդողանի` քաղաքական իսլամի տեսության համաձայն աշխարհիկությունը կամ «հին Թուրքիան» հանդիսանում են կառավարման արևմտյան ոճ, որը «մարդկանց զրկում է իրենց կրոնից և Ալլահից»: 1997 թվականին «Իսլամական բարեկեցություն» կուսակցությունն արգելվեց, և Էրդողանը ազգային գժտություն սերմանող իր քարոզների համար հայտնվեց բանտում: Ազատության ձեռքբերումից հետո Թայիփ Էրդողանը հիմնեց Արդարություն և զարգացում կուսակցությունը, որը շատ մասնագետների գնահատմամբ դարձավ Բարեկեցություն կուսակցության հետնորդ՝ որդեգրելով նրա հիմնական իսլամական տարրերը:
Մյուս կողմից, իր խարիզմատիկ բնույթով հայտնի Էրդողանն իր քաղաքականությամբ կարծես «մարտահրավեր է նետում» Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, ով 1923 թվականին հիմնել է թուրքական աշխարհիկ հանրապետությունը: Նա համարվում է «ժողովրդի հայր», և թուրքական հասարակության շրջանում մշտապես գոյություն է ունեցել Աթաթուրքի անձի պաշտամունք: Քեմալիզմը Թուրքիայում համարվում էր պաշտոնական գաղափարախոսություն, որն ավանդաբար աջակցություն էր ստանում թուրք ժողովրդի պաշտպան համարվող թուրքական բանակի կողմից: Երկրում թուրքական բանակի նախաձեռնությամբ «անհրաժեշտությունից ելնելով» իրականացվում էին ռազմական հեղաշրջումներ (1960, 1971, 1980 և 1997 թվականներին):
Սակայն 2002 թվականին Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո քաղաքական իսլամը կամ իսլամիզմը դարձան այլընտրանք Աթաթուրքի ազգայնականությանը: ԱԶԿ-ն հանդես է գալիս թուրքական բանակի հատուկ կարգավիճակի դեմ՝ իրականացնելով երկրում բանակի իշխանության չեզոքացման քաղաքականություն, որն ուղեկցվում է զինվորականների զանգվածային ձերբակալություններով: Էրդողանն արդեն ավելի քան 10 տարի իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն՝ խոսելով երկրի «անխուսափելի իսլամականացման» մասին: Իսլամականացումն ակնհայտ է դառնում անգամ թուրքական հասարակության առօրյայում:
Այս ամենը հիմք է տալիս վերլուծաբաններին պնդելու, որ Էրդողանի մատնանշած «նոր Թուրքիայում» կառավարելու են կրոնական պահպանողականները, որտեղ «ժողովրդավարությունը վերահսկվելու է, իսկ ռազմական հեղաշրջումների դարաշրջանն էլ ընդմիշտ անցյալում է մնալու»:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Ռուստաստան շարունակում է մնալ խնդրահարույց Թուրքական աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև արտահանման ոլորտը տարվա կտրվածքով կազմում է մոտավորապես...
- Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել «Ժամը 12:57-ին Քահրամանմարաշ նահանգի Էքինեզյուի շրջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել», -...
- Հարևան երկրների միջև դրական փոխգործակցությունը հիմքեր կստեղծի տարածաշրջանում խաղաղության հաստատման. Աբդոլլահյանը՝ Չավուշօղլուին Այդ որոշումը կնպաստի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը և իսլամական երկրների միջև համագործակցության միջոցով...
- Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք Լիրայի շուրջ ստեղծված անորոշությունները նախապատմություն ունեն:
- Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի14-ին։ Այսպիսով` փետրվարին երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի...
-
15:53
Մենք աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Տոյվո Կլաար
-
15:47
Հռոմի ստատուտը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակել է որոշումը
-
15:24
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:20
ԱՄՆ Պետդեպարտամենտը թվիթով պատասխանել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը. Մենք բարձր ենք գնահատում Փաշինյանի ուղերձն այս առաջընթացի վերաբերյալ
-
13:00
Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից 12 բուժառու տեղափոխվել է Հայաստան. 8 բուժառու վերադարձել է Արցախ
-
12:44
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին
-
12:31
Սաուդյան Արաբիան Իրանին խնդրել է միջնորդել Եմենի ճգնաժամի լուծման հարցում
-
12:30
Ջանք չենք խնայելու զինվորական ծառայության, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար. Պապիկյան
-
11:50
Հայ խորհրդարանականները Կիպրոս եռօրյա այցի ընթացքում բարձրաձայնել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին
-
11:39
Ռուսաստան-Չինաստան մերձեցում. Արևմուտքն ունի՞ անհանգստանալու առիթ
-
11:32
ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին
-
11:01
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
-
10:06
Ականատես ենք Ադրբեջանի մերժողական և առավելապաշտական մոտեցմանը և ագրեսիվ գործողություններին․ Միրզոյան
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:58
Երկրաշարժ Իրանում, զգացվել է նաև Հայաստանի երեք մարզերում
-
01:00
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 120 ոստիկան
-
00:32
Թուրք ընդդիմադիր թեկնածուն հույս ունի հաղթել առաջին փուլում
-
00:21
Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է ՀՀ–ի և Ադրբեջանի հետ սահմաններ
-
00:05
Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ. Միրզոյան
-
23:29
Հայաստանը դիմել է «Ռոսատոմ»-ին՝ քիմիական արտադրությունների վերացման հարցում օգնության համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 2,57 կմ/ժ