ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հութիները արձագանքել են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին

Հութիները հանդես են եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի քննադատությամբ, քանի որ այն արգելում է զենք մատակարարել իրենց, հայտնում է Al Jazeera-ն։

Հութիները վստահ են, որ այս բանաձևը ընդունվել է ոչ թե հակամարտության լուծում գտնելու, այլ Սաուդյան Արաբիային օգնելու համար։

Հութիների ձևավորած բարձրագույն հեղափոխական կոմիտեի ներկայացուցիչը տեղական հեռուստաընկերությամբ շարժման կողմնակիցներին կոչ է արել բանաձևի ընդունման կապակցությամբ ապրիլի 16-ին Սանայում զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել։ Նա համոզմունք է հայտնել է, որ այդ բանաձևը կոչված է օգնելու «ագրեսորներին»։

Նշենք, որ Հորդանանի և Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից ՄԱԿ-ի ԱԽ ներկայացված բանաձևի նախագծին կողմ է քվեարկել ԱԽ 15 անդամներից 14-ը։ Ձեռնպահ է մնացել Ռուսաստանը։ «Նախագծի համաձայնեցման ժամանակ հաշվի չեն առնվել ռուսական կողմի կառուցողական առաջարկները»,-հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

Ռուսաստանը գտնում է, որ էմբարգոն պետք է տարածվի ամբողջ Եմենի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի անդամների վրա։ Սակայն այդ կետը փաստաթղթում չի ներառվել։

Ռուսաստանն իր հերթին ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Եմենի շուրջ մեկ այլ բանաձևի նախագիծ, որը նախատեսում է ավիահարվածների ընդմիջում բնակչությանն օգնելու և տարհանելու համար։

Նշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ ընդունած այս բանաձևը նաև նախատեսում է Եմենի նախկին նախագահ Սալեհի որդու և հութիների առաջնորդ Աբդուլմալիք ալ Հութիի բանկային ակտիվների սառեցում և վիզային ռեժիմի սահմանափակում։ Ավելի վաղ նման սահմանափակումներ հաստատվել էին Սալեհի և ապստամբների ևս երկու առաջնորդների նկատմամբ։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից Եմենում ապստամբների դիրքերի ռմբակոծումը սկսվել է մարտի 26-ին՝ այն բանից հետո, երբ երկրի նախագահ Հադին դեմեց ՄԱԿ-ին և  Պարսից ծոցի միապետություններին՝ խնդրելով բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել օրինական իշխանությանը: Եմենի տարածքի մեծ մասն այօր գտնվում է հութիների վերահսկողության տակ:

Ավելացնենք, որ Սաուդյան Արաբիան սկսել է նաև զրահատեխնիկա կուտակել Եմենի հետ սահմանի մոտ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    18 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: