ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տրանսատլանտյան միասնական շուկայի գաղափարը ոչ միանշանակ է ընկալվում Եվրոպայում

Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև նորից վերսկսել են վիճահարույց բանակցությունները Տրանսատլանտյան շուկայական հարաբերության մասին (TTIP): Հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնի միջև տեղի է ունեցել ապրիլի 20-ին Բեռլինում: Համագործակցության մասին առաջարկ հավանության է արժանացել նշված առաջին երկու լիդերների կողմից: Սակայն պետք է նշել, որ այս հանդիպումից առաջ  Գերմանիայի փողոցները լի էին ցուցարարներով, որոնք դեմ են այս առևտրային հարաբերությունների զարգացմանը: Եվրոպացիների համար շուկայական հարաբերությունների սերտացումը ԱՄՆ-ի հետ վտանգ է պարունակում, քանի որ արդյունքում տեղական շուկայում  մեծ մասշտաբների կհասնի գենետիկ ձևափոխված սննդի քանակը: Ըստ բանկչության պահանջի՝ բավական է այն, ինչ իրենք ունեն սեփական շուկայի սահմաններում:

Տեղի ունեցած բանակցությունները Տրանսատլանտյան միասնական շուկայի վերաբերյալ Եվրոպայի և Ամերիկայի միջև արդեն թվով 9-րդ են մեկ տարվա կտրվածքով: Պաշտոնական տվյալներով՝ հաշվարկված է, որ այս համագործակցությունը Ատլանտյան օվկիանոսի երկրների տնտեսությունների եկամուտը կավելացնի տարեկան 100 միլիարդ դոլարով: Համգործակցությունը նախատեսում է սակագների խիստ իջեցում այս երկու տնտեսությունների միջև: Ապրանքների և ծառայությունների ազատ շրջանառությունը երկու աշխարհամասերի միջև փոխշահավետ է դիտվում, սակայն կան տարակարծություններ և վախեր: Վախերը ոչ միայն վերաբերում են «ամերիկյան արհեստական» սննդին, այլ հզոր կորպորացիաներին, որոնց հետաքրքրությունն ավելի շատ ուղղված կլինի շահույթ ստանալուն, քան սպառողի շահերը պաշտպանելուն: Սա վերաբերում է սննդամթերքի ստանդարտացմանը, որը  համագործակցության ներքո որակի նվազման միտումներ է առաջ բերում:

Նախագահ Բարաք Օբամայի համար շուկայական հարաբերությունների ընդլայնումը Ատլանտյան (TTIP) և Խաղաղովկիանոսյան (TPP) երկրների հետ առաջնահերթություն է: Պարզ է, որ Միացյալ Նահանգները ձգտում է ընդլայնել իր արտահանման ծավալները բոլոր ուղղություններով: Սակայն եվրոպական շուկայի նպատակը ամենևին էլ այդ չէ: Վերջինս հետամուտ է բարձր որակի պահպանմանը և սպառողի շահերի պաշտպանությանը, որի համար Եվրոպան պայքարել է երկար տարիներ: Քանի որ նպատակները երկու կողմերի համար տարբեր են, ապա չի բացառվում, որ բանացությունները կերկարաձգվեն այնքան ժամանակ, մինչև կողմերի համար հստակեցվեն նպատակները, կրճատվեն վախերը, ինչպես նաև որակի հետ կապված որևէ պայմանավորվածություն ձեռք բերվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: