ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը դրդում է համաշխարհային հանրությանը ճանաչել Ցեղասպանությունը

Թուրքիայում խուճապ և խառնաշփոթ է:  Ցեղասպանության հիշատակման արարողությունների շրջանակում պաշտոնական Անկարայի հասցեին հնչած քննադատությունները, հատկապես Թուրքիայում արգելված Ցեղասպանություն բառի կիրառությունը համաշխարհային մի շարք առաջնորդների կողմից այս երկրի ղեկավարությանն այնպիսի հուսահատության է հասցրել, որ վերջիններս, հիստերիայի բովում մեղադրանքներ շպրտելով աջ ու ձախ, դադարել են զանազանել թացը չորից, յուրայիններին  «հակառակորդներից»:

Էրդողանը, ինքնամոռացության գիրկն ընկած մեղադրելով համաշխարհային առաջնորդներին,  տպավորություն է, թե նույնիսկ չի էլ նկատել արքայազն Չարլզին` եվրոպացի, կարելի է ասել միակ բարձրաստիճան հյուրին, ով որոշել էր ներկա գտնվել Գալիպոլիի ճակատամարտի ապրիլքսանչորսյան կասկածելի նախաձեռնությանը, Թուրքիայի հետ իր երկրի կապերն ընդգծելու նպատակով: Զայրույթի պահին Էրդողանը «հիշում է» բոլորին և՛ Ֆրանսիային ու Ռուսաստանին, ում առաջնորդներն ապրիլի 24-ին Երևանում էին, և՛ Բրիտանիային ու Միացյալ Նահանգներին, որոնց ղեկավարները Ցեղասպանության հիշատակման միջոցառումների ողջ ընթացքում աննկարագրելի զգուշավոր էին Էրդողանի զայրույթն իրենց վրա չհրավիրելու անթաքույց նպատակով:

Լուտանքներից զերծ չի մնում նույնիսկ համաշխարհային մասշտաբի այնպիսի հեղինակություն, ինչպիսին Հռոմի պապն է, ով ֆորմալ առումով գլխավորելով կաթոլիկ եկեղեցին, ոչ ֆորմալ իմաստով, կարելի է ասել, ողջ քրիստոնյա աշխարհի առաջնորդներից է:   Էրդողանը հանդգնում է ասել, թե «դատապարտում է Պապին և զգուշացնում է չկրկնել նույն սխալը»:

Այս ամենի ֆոնին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հանդգնում է Եվրոպային մեղադրել ռասիզմի մեջ: Հետաքրքիր է` իսկապե՞ս Թուրքիայի առաջնորդները չեն գիտակցում, որ իրենց իսկ վայրագ հայտարարություններով բացահայտում են իրենց իրական դեմքը` ցուցադրելով, որ գտնվելով այդքան մոտ Եվրոպային դեռևս աննկարագրելի հեռու են նրանից քաղաքակրթական իմաստով: Ու թերևս նման արտահայտություններով Թուրքիայի առաջնորդները մի քանի քայլով ավելի են հեռացնում իրենց երկիրը ԵՄ-ից, որին այդքան խանդավառությամբ ձգտում են անդամակցել և կարևոր ուղերձ են հղում համաշխարհային այն առաջնորդներին, ովքեր, ռևերանսներ կատարելով Թուրքիայի կողմ, զգուշորեն մինչև այժմ խուսափում էին Ցեղասպանություն բառի կիրառումից: Վերջիններսի շարքում են, օրինակ Միացյալ Նահանգների, Բրիտանիայի առաջնորդները, ովքեր, թվում է` Էրդողանի խոսքերից հետո այլևս չունեն որևէ դրդապատճառ Ցեղասպանություն եզրից խուսափելու համար: 

Հեղինակ` Անուշ Սարիբեկյան

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: