Էրդողանը դրդում է համաշխարհային հանրությանը ճանաչել Ցեղասպանությունը
Թուրքիայում խուճապ և խառնաշփոթ է: Ցեղասպանության հիշատակման արարողությունների շրջանակում պաշտոնական Անկարայի հասցեին հնչած քննադատությունները, հատկապես Թուրքիայում արգելված Ցեղասպանություն բառի կիրառությունը համաշխարհային մի շարք առաջնորդների կողմից այս երկրի ղեկավարությանն այնպիսի հուսահատության է հասցրել, որ վերջիններս, հիստերիայի բովում մեղադրանքներ շպրտելով աջ ու ձախ, դադարել են զանազանել թացը չորից, յուրայիններին «հակառակորդներից»:
Էրդողանը, ինքնամոռացության գիրկն ընկած մեղադրելով համաշխարհային առաջնորդներին, տպավորություն է, թե նույնիսկ չի էլ նկատել արքայազն Չարլզին` եվրոպացի, կարելի է ասել միակ բարձրաստիճան հյուրին, ով որոշել էր ներկա գտնվել Գալիպոլիի ճակատամարտի ապրիլքսանչորսյան կասկածելի նախաձեռնությանը, Թուրքիայի հետ իր երկրի կապերն ընդգծելու նպատակով: Զայրույթի պահին Էրդողանը «հիշում է» բոլորին և՛ Ֆրանսիային ու Ռուսաստանին, ում առաջնորդներն ապրիլի 24-ին Երևանում էին, և՛ Բրիտանիային ու Միացյալ Նահանգներին, որոնց ղեկավարները Ցեղասպանության հիշատակման միջոցառումների ողջ ընթացքում աննկարագրելի զգուշավոր էին Էրդողանի զայրույթն իրենց վրա չհրավիրելու անթաքույց նպատակով:
Լուտանքներից զերծ չի մնում նույնիսկ համաշխարհային մասշտաբի այնպիսի հեղինակություն, ինչպիսին Հռոմի պապն է, ով ֆորմալ առումով գլխավորելով կաթոլիկ եկեղեցին, ոչ ֆորմալ իմաստով, կարելի է ասել, ողջ քրիստոնյա աշխարհի առաջնորդներից է: Էրդողանը հանդգնում է ասել, թե «դատապարտում է Պապին և զգուշացնում է չկրկնել նույն սխալը»:
Այս ամենի ֆոնին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հանդգնում է Եվրոպային մեղադրել ռասիզմի մեջ: Հետաքրքիր է` իսկապե՞ս Թուրքիայի առաջնորդները չեն գիտակցում, որ իրենց իսկ վայրագ հայտարարություններով բացահայտում են իրենց իրական դեմքը` ցուցադրելով, որ գտնվելով այդքան մոտ Եվրոպային դեռևս աննկարագրելի հեռու են նրանից քաղաքակրթական իմաստով: Ու թերևս նման արտահայտություններով Թուրքիայի առաջնորդները մի քանի քայլով ավելի են հեռացնում իրենց երկիրը ԵՄ-ից, որին այդքան խանդավառությամբ ձգտում են անդամակցել և կարևոր ուղերձ են հղում համաշխարհային այն առաջնորդներին, ովքեր, ռևերանսներ կատարելով Թուրքիայի կողմ, զգուշորեն մինչև այժմ խուսափում էին Ցեղասպանություն բառի կիրառումից: Վերջիններսի շարքում են, օրինակ Միացյալ Նահանգների, Բրիտանիայի առաջնորդները, ովքեր, թվում է` Էրդողանի խոսքերից հետո այլևս չունեն որևէ դրդապատճառ Ցեղասպանություն եզրից խուսափելու համար:
Հեղինակ` Անուշ Սարիբեկյան
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 0,51 կմ/ժ