ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դոկտոր Էլիշևա Վան դեր Հալ. Հոլոքոստը վերապրածներից շատերը կորցրեցին իրենց անհատականությունը

 

«Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը հրեա հոգեթերապևտ,Երուսաղեմի «Ամչա» հատուկ հոգեբանական կենտրոնի բժիշկ Էլիշևա Վան դեր Հալի հետ:

 

 

 

 

-         Որո՞նք են Հոլոքոստի թողած հոգեբանական ազդեցությունը հրեաների վրա թե՛ հավաքական, թե՛ անհատական մակարդակով: Կարո՞ղ եք նման օրինակներ բերել:

 -         Եթե զանգվածային սպանություն կամ ցեղասպանություն է տեղի ունենում, անհնար է, որ այն որևէ հետք չթողնի մարդկանց վրա, որովհետև հիմնականում բոլոր ընտանիքներում էլ սպանվածներ են լինում: Ուրիշ հարց է այն, որ այս աղետը մարդու ձեռքի գործ է: Եթե դա բնական աղետ լիներ, ենթադրենք երկրաշարժ, ապա կասեինք, որ Աստված է դա արել, բայց երբ մարդն ինքն է հատուկ նման բան անում, ապա արդյունքում բազմաթիվ հոգեբանական խնդիրներ են առաջանում: Առաջին հերթին հետտրավմատիկ սթրես՝ իր տարատեսակ հետևանքներով հանդերձ: Այն, ինչ տեսնում ենք մեր հրեա բնակչության մեջ, հատկապես տարիքով մարդկանց, ովքեր վերապրել են Հոլոքոստը, այն է, որ նրանք վախենում են ամեն ինչից, անընդհատ մղձավանջներ են տեսնում, ունենում են սրտի հետ կապված խնդիրներ, մարսողության խնդիրներ, գլխացավեր և այլն: Տուժածներից շատերը նաև լսողության խնդիր ունեն, քանի որ համակենտրոնացման ճամբարում տիֆով են հիվանդացել:

Ցնցումն այնքան մեծ էր հրեական Հոլոքոստի ժամանակ, որ մարդիկ սկսեցին արձագանքել դրան քսան-երեսուն տարի անց: Մարդիկ զբաղված էին նոր կյանք կառուցելով, և արդեն ուշ էր, երբ սկսեցին մտածել իրենց չարչարանքների մասին, որի արդյունքում էլ շատ հոգեբանական խնդիրներ դարձան տեսանելի: Նրանք, ովքեր դեռ փոքր էին Հոլոքոստի ժամանակ, ամենաշատն էին ազդվել: Մեծ մասը կորցրել էին իրենց ընտանիքները, ուղարկվել համակենտրոնացման ճամբարներ: Նրանք մեծացել ու դաստիարակվել էին ուրիշ ընտանիքներում: Շատերը կորցրել էին իրենց անհատականությունը: Նույնիսկ այնպիսիները կային, որ քրիստոնյա էին դարձել: Նրանք չգիտեին, թե ինչ է պատահել իրենց հետ: Կորցրած ընտանիքների ու կրած տառապանքների հիշողությունը կամաց-կամաց ջրի երես էր բարձրանում և տանջում նրանց:

 -         Իսկ այդ հոգեբանական վնասները փոխհատուցվե՞լ են:

 -         Գերմանացիները հիսունականներից արդեն փոխհատուցումներ էին տրամադրում, սկզբից՝ ֆիզիկական, այնուհետև նաև հոգեբանական վնասների դիմաց: Այժմ էլ նրանք, ովքեր կարող են ապացուցել, որ հոլոքոստից տուժածներ են, ստանում են որոշակի փոխհատուցում: Իսկ հոգեբանական փոխհատուցումները կապված են հետտրավմատիկ սթրեսային խանգարվածության՝ ընկճախտի կամ գերհոգնածության հետ: Բայց հիմնականում այս երկուսը միաժամանակ են դրսևորվում:

 -         Իսրայելն ունի՞ արդյոք վերականգնողական ծրագրեր հոգեբանական նման իրավիճակներից դուրս գալու համար: Ինչպիսի՞ն է այդ ծրագրերի կիրառելիությունը և նմանատիպ տառապանքների միջով անցած երկրների հետ արդյո՞ք  կա փորձով կիսվելու պատրաստակամություն  կամ նախադեպ:

 -         Գոյություն ունի «Ամչա» կազմակերպությունը, որը սկսել է իր աշխատանքները 1989 թվականից: Այն զբաղվում է Հոլոքոստը վերապրածների և նրանց ընտանիքների հոգեբանական խնդիրներով, քանի որ ոչ միայն տուժածները խնդիրներ ունեն, այլ նաև նրանց երեխաները՝ երկրորդ սերունդը: Մենք խոսում ենք տրավմաների սերնդեսերունդ փոխանցման մասին: Եթե քո մայրն անցել է տանջանքների միջով և ամբողջ ժամանակ դա է տեսնում աչքի առաջ, ապա նա ինքնըստինքյան ազդում է նաև քո վրա: Նման դեպքերում տեսնում ենք, որ երկրորդ սերունդը, երբեմն անգամ երրորդ սերունդը, հոգեբանական օգնության կարիք ունի, որպեսզի հասկանա, թե ինչու է որոշակի հանգամանքներում այս կամ այն կերպ արձագանքում:

Վերականգնման համար մենք ունենք հոգեթերապևտիկ ծրագրեր, ունենք խմբային թերապիա, ունենք նաև սոցիալական ակումբներ, որտեղ Հոլոքոստը վերապրածները կարող են միասին հավաքվել: Կան նաև կամավորական ծրագրեր, երբ մարդիկ այցելում են տուժածների տնես և այս կամ այն կերպ օգնում նրանց:

Ինչ վերաբերում է ուրիշների հետ փորձով կիսվելու մեր պատրաստակամությանը , ապա հիշում եմ մի դեպք, երբ մեր անձնակազմի անդամներից մեկը Ռուանդայում կատարված դեպքերից հետո վերականգնողական աշխատանքներ էր տանում այնտեղ:

 -         Իսկ որևէ աշխատանք կապված Հայոց ցեղասպանոթյան հետ երբևէ կատարե՞լ եք:

 -         Ոչ, ցավոք, միայն 1981 թվականին էր, երբ առաջին անգամ տեղեկացա Հայոց ցեղասպանության մասին: Այն ժամանակ մենք Իսրայելում համաժողով ունեցանք ցեղասպանության վերաբերյալ: Ուզում էինք հրավիրել նաև Հայոց ցեղասպանության տուժածներին, բայց թուրքական կառավարությունը «վետո» դրեց այդ գաղափարի վրա, իսկ կազմակերպիչները վախենալով՝ այդպես էլ որևէ հրավեր չուղարկեցին: Այն ժամանակից ի վեր այլևս ոչինչ չի իրականացվել, և ես կարծում եմ, որ դա «դիվանագիտական» ձախողում էր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: