ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիլիջանը կհյուրընկալի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայտնի խաղացողների

Մայիսի 1-3-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Դիլիջանյան խաղեր 2015» ինտելեկտուալ խաղերի ամենամյա միջազգային մրցաշարը: Մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Խաղերը կանցնեն «Բեսթ Վեսթերն Դիլիջան Փերեդայզ» հյուրանոցում:

Փառատոնն անցկացվելու է Հայաստանում արդեն երրորդ անգամ: «Դիլիջանյան խաղերին» մասնակցելու են 6 երկրների գիտակները, որոնց թվում են  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայտնի խաղացողներ՝ մագիստր Մաքսիմ ՊոտաշովըԱլեքսանդր Ռուբինը,  Ելենա Պոտանինան և այլ հայտնի գիտակներԹիմերը  կմրցեն 4 անվանակարգերում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Էրուդիտ» և «Քո խաղը» անհատական մրցաշարում:

Նախորդ տարի Դիլիջանում անցկացված «Դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ մրցաշարը «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ակումբների Միջազգային Ասոցիացիայի կողմից արժանացավ «Տարվա մրցաշար»  մրցանակի:

Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին կմասնակցի 22 թիմ` 11 հայկական եւ 11 արտասահմանյան: Այս տարի գիտակները ժամանել են Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Իժևսկից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Կիևից, Դոնեցկից, Դնեպրոպետրովսկից, Թբիլիսիից, Զուգդիդիից, Երեւանից եւ Ստեփանակերտից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    17°  14° 
    22.05.2024
    24°  11° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: