ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիլիջանի խոշորացված համայնքում շուրջ 4 մլն դոլարի ներդրում կարվի

Tufenkian Heritage Hotels

Դիլիջանում տեղի է ունեցել«Դիլիջանը երկու տարի անց» խորագրով քննարկումը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել Դիլիջանի խոշորացված համայնքի զարգացման ծրագրերը, անդրադարձել համայնքների զարգացմանն ուղղված կառավարության նախաձեռնած նոր քայլերին: Դավիթ Լոքյանը նշել է, որ մոտ 4 միլիոն դոլարիուղղակի ներդրումներ են արվելու Դիլիջանի խոշորացված համայնքում: Յուրաքանչյուր ծրագիր մանրամասն դիտարկվելու է, և միայն դրանից հետո է թույլատրվելու ծրագրի իրականացումը:

«Համոզված եմ, որ այդ ծրագրերը մեծ թափ են հաղորդելու Դիլիջանի զարգացմանը: Դրան նպաստելու են Եվրամիության 2 խոշոր ծրագիրը: Մեկով տրանսպորտային խնդիրներ են լուծվելու, մյուսով Դիլիջանը տուրիստական գոտու է վերածելու: Ծրագիրն իր մեջ ներառում է հատուկ մեքենաներով շրջագայություն Դիլիջանի պարկում, էքստրեմալ զբոսաշրջության ձևերի զարգացում, գյուղական համայնքներում տուրիստական կենտրոնների ստեղծում»,-նշել է նախարար Դավիթ Լոքյանը, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի մշակման և կառավարման մեթոդաբանությունը: 2017 թվականի սկզբից համայնքապետերը ծրագրերը կազմելիս աշխատելու են նոր մեթոդաբանությամբ: Մշակված նոր մեթոդաբանության համաձայն, հստակ երևալու է, թե ինչպիսի բյուջե ունեն համայնքները, ինչպես են ծախսում և տարեվերջին ինչ արդյունքներ պետք է գրանցեն:

Անդրադառնալով նոր մեթոդաբանությանը, նախարար Դավիթ Լոքյանն ասել է. «Բացի 4 միլիոն ԱՄՆ դոլարից, որի մասին նշեցի, պետության կողմից էլ յուրաքանչյուր տարի շուրջ 500 միլիոն դրամ դոտացիա է տրվում: Այն պետք է ծախսվի ըստ բյուջետային հատկացման, պետք է լինի հաշվարկելի և քաղաքացիները պետք է տեսնեն մատուցվող ծառայությունների որակի աճը: Սա քիչ գումար չէ և մենք խստագույնս վերահսկելու ենք բյուջետային ծախսերը համայնքներում»: Նախարարն ընդգծել է, որ դա նաև ՀՀ վարչապետի հանձնարականն է, որը հնչել է կառավարության նիստում:

Կառավարության 2017 թվականի ծրագրում համայնքների զարգացմանն ուղղված նոր գործիք է կիրառվելու: Նախարար Լոքյանի փոխանցմամբ, կիրառելու են պետություն-մասնավոր փոխհարաբերության նոր գործիքը: «Այս գործիքի հիմնական գաղափարախոսությունը հետևյալն է. համայնքներում տնտեսական ձեռնարկներ իրականացնելու, արտադրություններ հիմնելու հարցում պետությունը պատրաստ է մասնավորի հետ գումար ներդնել, տվյալ ձեռնարկը ստեղծել և տարիներ հետո այն մասնավորին զիջել»,-ասել է նախարարը, նկատելով, որ գումարներ կտրամադրվեն հեռանկարային և հավելյալ արժեք ստեղծող ձեռնարկների համար:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ մարզերի զարգացման ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց կյանքի որակի բարելավմանը: «Հայթայթվել են որոշակի միջոցներ և քայլեր ենք ձեռնարկում, որ այդ միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացվի: Կարծում եմ, մեծ հաջողություններ կարելի է ակնկալել, եթե տեղական համայնքները իրենց գործառույթները ճիշտ կատարեն` մարզպետների օգնությամբ, իսկ կառավարությունն էլ իր քայլերն անի»,-ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդարականը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: