ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական սփյուռքի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին

dailymail.co.uk

Խոսելով հայերի մասին՝ մարշալ Ժուկովն ասել է. «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը, սկսած շարքայինից և վերջացրած մարշալով, իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների չխամրող փառքով»։

Հայ ժողովուրդն ամենաակտիվ մասնակցությունն է ցուցաբերել ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև Սփյուռքում: Խորհրդային բանակ է զորակոչվել մոտ 600 000 հայ, որոնցից մոտ կեսը զոհվել է պատերազմում: Սփյուռքի հայերից դաշնակից երկրների բանակներում Երկրորդ համաշխարհայինին մասնակցել է շուրջ 1,5մլն հայ: Միայն ԱՄՆ զորքերում կռվում էին մոտ 20000 հայ զինվորներ:

Հայկական սփյուռքը պատերազմին իր մասնակցությունն է բերել զինված պայքարի, դրամական հանգանակությունների, ինչպես նաև գաղափարական պայքարի ձևով: Սփյուռքում հավաքված գումարներով են ստեղծվում «Սասունցի Դավիթ», «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Հայաստան է ուղարկվում դեղորայք և հագուստ:

Ֆրանսիայում հայերը ակտիվորեն մասնակցում են ֆաշիզմի դեմ ֆրանսիական ժողովրդի մղած պայքարին: Սփյուռքահայ պարտիզաններից առավել հայտնի էր Ֆրանսիայում գործող Միսաք Մանուշյանի պարտիզանական ջոկատը:

Հայերը հարկադրված մասնակցել են ռազմական գործողությունների նաև ֆաշիստների կողմում:  Գերմանական բանակում գործում էին տարբեր ազգերի ռազմագերիներից կազմված ազգային լեգեոններ: Նժդեհի, Դրոյի նախաձեռնությամբ ստեղծվում է հայկական լեգեոն, ինչը մի հուսահատ փորձ էր պատերազմում ԽՍՀՄ պարտության դեպքում Գերմանիայի բարյացակամությունը շահելու և Թուրքիայի կողմից իրագործվելիք հայկական ջարդերը կանխելու համար: Բանն այն է, որ Թուրքիան գաղտնի բանակցություններ էր վարում Գերմանիայի հետ և 26 դիվիզիա էր կենտրոնացրել Անդրկովկասի սահմանին` ԽՍՀՄ վրա հարձակվելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: