ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստանը որպես ԵԱՏՄ նոր անդամ

ԵԱՏՄ ընդլայնում է իր աշխարհագրական տարածքը՝ ներգրավելով միջին արևելյան նոր երկիր: Ղրղզստանը հաջորդ երկիրն է, որը Միության լիիրավ անդամ դառնալու ճանապարհին է:

Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների փոխվարչապետները մայիսի 7 հանդիպում կունենան Մոսկվայում: Այս հանդիպմանը ներկա կգտնվեն նաև Ղրղզստանի փոխվարչապետ Վալերի Դիլը և Էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը: Մասնակիցները պետք է քննարկեն երկու կարևոր հարցեր՝ առնչվող հետևյալ ոլորտներին. առաջինը՝ մաքսային պարտականություններ Ղրղզստանի և այլ երկրների  միջև, մասնավորապես` Չինաստանի, որպես  տնտեսական ոլորտի գլխավոր գործընկեր, գրանտային և վարկային համաձայնագրերի ներքո ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար: Եվ երկրորդ խնդիրն առնչվում է հետևյալին. հանել այն պարբերությունը, որը վերաբերում է անասնաբուժական հսկողության պարտադիր աուդիտի տեսչական համակարգին և փոխադարձ ճանաչել ԵԱՏՄ երկրների կողմից գյուղատնտեսական ապրանքների ազատ տեղաշարժը:

Մայիսի 8 ԵԱՏՄ երկրների նախագահների հանդիպմանը ներկա կլինի նաև Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։ Այս հանդիպման ժամանակ կքննարկվի Ղրղզստանի անդամակցության հարցը տնտեսական միությանը:

Ղրղզստանի նախագահական արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սապար Իսակովը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների միջև սահմանները կբացվեն միայն վավերացման գործընթացից հետո: Երկիրը նախ պետք է ստորագրի ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագրի արձանագրությունները, այնուհետև միությունը պետք է վավերացնի փաստաթղթերը: Սակայն, ճշգրիտ ժամկետները, թե երբ ԵԱՏՄ-ի սահմաները բաց կլինեն Ղրղզստանի համար, դեռ հայտնի չէ:

Իսակովը նաև նշում է, որ լուրջ հակադրություններ չկան միության կողմից Ղրղզստանի անդամակցությանը՝ բացառությամբ վերը նշված հարցերից, որոնք էլ փաստաթղթերի ստորագրման ուշացման պատճառ են հանդիսանում: Ղրղզստանը սպասում է իր կառավարության կողմից  արձանագրությունների ստորագրմանը: Իսակովը ավելացնում է, որ ամենագլխավորն իրենց դիրքերի պաշտպանությունն է և հույս է հայտնում, որ կողմերը կգտնեն ընդհանուր լուծում:

Ղրղզստանը ԵԱՏՄ-ին միանալու մասին իր համաձայնագիրը ստորագրել է դեռևս 2014թ. դեկտեմբերից: 

Գոյություն ուներ 1.2 միլիարդ դոլարի նախնական պայմանավորվածություն՝ վերաբերող Ղրղզստանի անդամակցույթանը ԵԱՏՄ-ին: Այս գումարից 1 միլարդ դոլարը Ռուսաստանը հատկացնում է Ղրղզական-ռուսական հիմնադրամի զրագացմանը: Այս միջոցները պետք է օգտագործվեն ընդհանուր տնտեսության զարգացման ուղղությամբ: Իսկ մնացած 200 միլիոն դոլարը հատկացվելու է գրանտային ծրագրերի միջոցով և պետք է ծախսվի ենթակառուցվածքները ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու համար: Ղազախստանն իր կողմից 100 միլիոն դոլար է հատկացնում ՝ տեխնիկական օգնության համար:

Ղրղզստանի անդամակցությունը մեծապես ընդլայնելու է ԵԱՏՄ-ի թե՛ աշխարհագրական տարածքը, և թե՛ տնտեսական համագործակցության հնարավորությունները ցանկացած անդամ երկրի համար:

ՀՀ-ն այս հանգամաքը կարող է օգտագործել սեփական շուկայի ընդլայնման համար: Որպես ԵԱՏՄ անդամ, ինչպես Ղազախստանը, այնպես էլ Ղրղզստանը, Հայաստանի համար պետք է դիտվեն որպես տնտեսական պոտենցիալ գործընկերներ: Կապերը նշված պետությունների հետ պետք է ընդլայնվեն ոչ միան շուկայական հարաբերությունների զարգացման գծով, այլ նաև ներդրումային ոլորտում փոխշահավետ գործարքներ կնքելով: ՀՀ և ԵԱՏՄ մյուս երկրները պետք է ավելի շահագրգռված լինեն ուղղակի ներդրումներ անել միության ներսում և ոչ թե երրորդ երկրներում, քանի որ անդամ երկրներից յուրաքանչյուրը ստացված շահույթի իր բաժինն ունի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  10° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: