ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՎԶԵԲ-ը կօժանդակի մայրաքաղաքի լուսավորության համակարգի արդիականացմանը

Հայաստանի Հանրապետությունն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) խորացնում են համագործակցությունը: Բանկը բազմամյա իր գործունեության ընթացում դարձել է ռազմավարական գործընկեր ՀՀ համար: Այն չի սահամանափակվում միայն տնտեսության ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերի ֆինանսավորմամբ, այլ աջակցում է նաև  փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես և մի շարք այլ ծրագրերի՝ ուղղված ֆինանասական շուկաներին, պետական գնումներին և այլն: 

Այս շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալեց ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության համար հեռանկարային և առաջնահերթ ծրագրեր մշակելու հարցում: Հանդիպման ժամանակ երկու կողմերը անդրադարձել են ՀՀ տնտեսության ներկա իրավիճակին և անհրաժեշտ բարեփոխումներին, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարեկարգմանը: Չակրաբարտին իր պատրաստակամությունն է հայտնել աջակցեու հայկական գործարար միջավայրի բարելավմանը՝ օգտագործելով բանկի ողջ գործիքակազմը:

Հատկանշական է և կարևոր, որ ՀՀ նախագահը և ՎԶԵԲ նախագահը երկկողմ համագործակցությունը դիտարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընդլայնման համատեքստում, ինչպես նաև քննարկել են Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ, ՎԶԵԲ հետ համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Հանդիպումը կարևորվեց նրանով, որ ոչ միայն եղան ընդունելություն և քննարկումներ, այլև նույն օրը ՎԶԵԲ կողմից նաև ստորագրվեց պիլոտային մի նախագծի ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված Երևանի փողոցային լուսավորության համակարգի բարեկարգմանը: Ըստ այս ծրագրի՝ պետք է ներկայացվեն էներգախնայողության ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ: Նախագծի համար բանկը տրամադրելու է չորս միլիոն դոլար: Վարկը կտրամադրվի Երևանին պատկանող Փողոցները լուսավորող կազմակերպությանը:

Վարկը կհամալրվի E5P-ի կողմից (Արևելյաեվրոպական էներգետիկ արդյունավետություն և շրջակա միջավարի գործընկերություն), որն էլ իր հերթին ծրագրի իրականացման համար կտրամադրի 2 միլիոն դոլար: Տեխնիկական աջակցության համար ֆինանսական միջոցներ կտրամդրեն Թայվանի Բիզնես-ՎԶԵԲ Տեխնիկական կոպերացիոն հիմնադրամը և ՎԶԵԲ այլ աղբյուրներ:

Ծրագրի նպատակն է մայրաքաղաքի լուսավուրությունը դարձնել էլ ավելի բարեկարգ։ Լուսավորության ներկայիս համացանցը բաղկացած է շատ հին և ոչ այնքան արդյունավետ «Մերկուրի» լամպերից: Անմխիթար վիճակում են նաև լուսավորությունն ապահովող սյուները: Լուսավորության ներկայիս համակարգն ունի էներգիայի մեծ կորուստ: Ակնհայտ է նաև, որ մայրաքաղաքի մի շարք հեռավոր փողոցների լուսավորությունն անբարեկարգ է:

Նոր համակարգը, որը ներկայացնում է ԼԵԴ արդյունավետ լուսավորության տեսակը, ունի վերահսկողության և մոնիթորինգային համակարգ: Սա ծառայության որակի բարձրացման և շրջակա միջավայրի պահպանման  հնարավորություն է տալիս՝ կրճատելով էներգիայի և ընդհանուր ծախսերի քանակը: Այսպիսով, նոր համակարգի ներդրմամբ ածխաթթվային գազի արտանետումները կկրճատվեն: Համակարգի գործադրմամբ երեկոյան ժամերին կապահովվի բնակիչների հարմարավետ և ապահով շարժ:

Պետք է նշել, որ ՎԶԵԲ-ը վարկեր է տրամադրում հատուկ նպատակային ծրագրերի իրագործման համար: Առավելությունը կայանում է նրանում, որ բանկն աջակցում է երկրի կոնկրետ ոլորտների բարեկարգմանն ու զարգացմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    28°  15° 
    01.05.2024
    28°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: