ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանում կայացած ընտրություններն ազդարարում են կառավարության հնարավոր փոփոխության մասին

Մայիսի 10-ին Լեհաստանում կայացած ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ անսպասելին ՝«Իրավունք և արդարություն» միության ներկայացուցիչ Անջեյ Դուդան ստացավ ձայների 34,76 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից, գործող նախագահ Բրանիսլավ Կոմորովսկին՝ 33,77 տոկոսը։ Երկրի նախագահը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում։ 

Երրորդ տեղը զբաղեցրած Պավել Կուկիզը հավաքել է ձայների 20,3%-ը

Մինչ ընտրությունները տեղի ունեցած նախնական հարցումների համաձայն՝ նախատեսվում էր, որ «Քաղաքացիական պլատֆորմ» լիբերալ-պահպանողական կուսակցության թեկնածու Բրոնիսլավ Կոմորովսկին քվեարկության ժամանակ կհավաքի ձայների 39%-ը:

  Նախագահական ընտրություններին մասնակցելու  համար   Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր 11 թեկնածու: 

 Հաշվի առնելով Լեհաստանի ներկայիս արտաքին քաղաքական օրակարգը՝ թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում չէին անտեսել  Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների և Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված հարցերը:

Կոմորովսկու վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ  երևաց նրա՝ ռուս-լեհական սահմանային անցակետում նախորդ շաբաթ արած հայտարարության ժամանակ. «Անհրաժեշտ է մշակել արձագանքման համակարգ այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են «կանաչ մարդուկները»»,- ասել է նա:

Բացի այդ, Կոմորովսկին կոչ է արել արդիականացնել  լեհական բանակի հարցը՝ որպես ՆԱՏՕ-ի մաս, ինչպես նաև նշել է, որ ձեռնամուխ է լինելու«փրկելու» այն քաղաքական գործիչներին , որոնց դիրքորոշումը ուղղված է Ռուսաստանի կողմը: Իր ընտրարշավի ժամանակ նա միշտ էլ վարել է հակառուսական քաղաքականություն։

Ինչ վերաբերում է «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Անջեյ Դուդային, ապա նրա դիրքորոշումը ուղղված է դեպի ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն:Իր քարոզարշավների ժամանակ Դուդան ավելի շատ հանդես էր գալիս հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնման, ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական բազաներ ստեղծելու և Եվրամիության հետ հարաբերությունները ամրապնդելու օգտին:

 Նա բազմիցս նշել է, որ եվրոպական ինտեգրացիան և Ուկրաինայի անկախությունը բխում են Լեհաստանի  շահերից: Նա գտնում է, որ  երկիրը պետք է պաշտպանված լինի Ռուսաստանի Դաշնությունից, որը, նրա կարծիքով, փորձում է խանգարել Կիևի և Բրյուսելի մերձեցման գործընթացին: Նրա նախընտրական ծրագրի հիմքում նաև ընկած էր այն տեսակետը, որ Լեհաստանն այսօր դաշնակիցների օգնության կարիք ունի, որպեսզի դիմակայի Ռուսաստանին և Գերմանիային:

Նրա կարծիքով այդ  երկու երկրներն էլ մտադիր են օգտագործել Վարշավան՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, և վերջին հաշվով նպատակ ունեն բաժանել երկիրը իրար միջև: 

Մյուս հավանական թեկնածուն համարվում էր ռոք-երաժիշտ Պավել Կուկիզը, նրա դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ քիչ թե շատ մոտ էր Ռուսաստանի դիրքորոշմանը: Այսինքն՝ նա դեմ էր ուկրաինական ազգայնականների հերոսացմանը, քանի որ հենց իր ազգակիցներն էին տուժել նրանց ծավալած գործունեության պատճառով: 

 

Հակառուսական քաղաքականությանը դեմ էր հանդես գալիս միակ կին թեկնածու Մագդալենա Օգուրեկին, ով հավաքել է ձայների 2,38%-ը։  Նրա կարծիքով, Լեհաստանի ներկայիս իշխանությունների վերաբերմունքի պատճառով Ռուսաստանում ձևավորվել է լեհ-ռուսաֆոբի կերպարը:

Ըստ նրա՝ լեհերը ցանկանում են ունենալ հանգիստ հարաբերություններ բոլոր հարևանների հետ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա բազմիցս է հայտարարել , որ արևելքի  նկատմամբ սխալ վերաբերմունք է ձևավորված: Նա անդադար մեջբերում էր այն փաստը, որ միայն երևակայությունից զուրկ մարդը կարող է վախենալ այն փաստից, որ Ռուսաստանն ունի միջուկային զենք (նկատի է ունեցել իշխանություններին), քանի որ միայն այն փաստը, որ  Լեհաստանը սահմանամերձ  է Ռուսաստանին բացառում է Ռուսասատանի կողմից միջուկային զենքի օգտագործումը: Նախագահ ընտրվելու դեպքում նա մտադիր էր «կարգավորել» հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ստեղծելով «հավասարակշռված» քաղաքականություն: Նա նաև նշում էր այն փաստը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն:

 Հարցումների նախնական տվյալները զգալիորեն տարբերվեցին քվեարկության արդյունքներից։

Երկար ժամանակ ոչ ոք չէր կասկածում, որ Կոմորովսկին վերընտրվելու է նախագահի պաշտոնում:Խոսք էր գնում միայն այն մասին՝արդյոք նա հաղթանակ կտանի առաջին փուլով, թե երկրորդ փուլի անհրաժեշտություն կառաջանա:Սակայն  ընտրությունները ստացան այլ ընթացք: Առաջին փուլում ազգային-պահպանողական կուսակցության թեկնածուի անսպասելի հաղթանակից հետո մտահոգություն կա, որ ներկայիս ղեկավարը չի կարող հաջողության հասնել նաև երկրորդ փուլում:

Կարելի է ասել, որ Լեհաստանի գործող նախագահի վարած քաղաքականությունն այդքան էլ չի ընդունվում լեհ հասարակության կողմից:  

Փաստորեն, Դուդայի անհավանական արդյունքը ցույց տվեց, որ ՝«Իրավունք և արդարություն» միության ղեկավարի՝ Յարոսլավ Կաչինսկու ռազմավարությունը ճիշտ էր: Ընտրության ուղարկելով անհայտ, սակայն երիտասարդ  անձնավորության՝ ղեկավարը կարողացավ կարծիքների հեղաշրջում կատարել երկրում: Նոր դեմքի ՝ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հույսը և իշխող կառավարության վարած քաղաքականությունից դժգոհությունը,  պահպանողականների կողմը գրավեցին  ընտրողների ուշադրությունը:

 Այնուամենայնիվ, հաշվի առնելով առաջին փուլի անկանխատեսելի արդյունքները, դեռևս վաղ է որևէ կարծիք հայտնել մայիսի 24-ին կայանալիք երկրորդ փուլի արդյունքների մասին: Սահմանադրության համաձայն,  Լեհաստանի  նախագահն այդքան էլ շատ լիազորություններ չունի, սակայն կարող է կառավարությանը անվստահություն հայտնել: Դուդայի հաղթանակն իր համախոհ Կաչինսկու հետ ազդարարում է, որ հնարավոր է կառավարությունը լիբերալներից անցնի ազգային-պահպանողականների ձեռքը: Այս հարցը վերջնական պատասխան կստանա մայիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի, այնուհետև սեպտեմբերին՝  խորհրդարանական ընտրությունների ժամանակ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: