ԵՄ ռազմական գործողություն կսկսի անօրինական միգրացիան կանխելու համար
Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ նիստի ժամանակ որոշում է կայացվել ռազմածովային գործողություն սկսել Աֆրիկայից և Ասիայից միգրանտներ տեղափոխող նավերը ոչնչացնելու նպատակով։
«Հիմնական նպատակը ոչ այդքան նավերի ոչնչացում է, որքան՝ մաքսանենգերի բիզնես-մոդելի ոչնչացումը»,- նշել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկ Մոգերինին, տեղեկացնում է euronews-ը։
Մոգերինին նախատեսում է, որ գործողությունն ամբողջությամբ կսկսվի արդեն հաջորդ ամիս։ Այս նպատակով որոշվել է ստեղծել ռազմածովային ստորաբաժանում, որի կենտրոնակայանը կգտնվի Հռոմում։ ԵՄ այս նախաձեռնությանն աջակցություն է հայտնել նաև ՆԱՏՕ-ն։ «Դաշինքը պատրաստ է օգնել, եթե դրա կարիքը զգացվի»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Չնայած որ ԵՄ միասնականություն է դրսևորել ռազմական գործողություն սկսելու մասին որոշման ընդունման ժամանակ, սակայն Եվրամիությունում գնալով մեծանում են միգրանտների քվոտաներ սահմանելու շուրջ տարաձայնությունները։ Այսպես, նախորդ շաբաթ Եվրամիությունն ընդունել է «Միգրացիայի համար եվրոպական օրակարգ», որով առաջին անգամ սահմանվում են երկարաժամկետ քվոտաներ, ինչպես նաև ենթադրվում է միգրանտների համաչափ տեղաբաշխում ԵՄ երկրների միջև: Ծրագիրը սահմանում է յուրաքանչյուր եվրոպական երկրի՝ միգրանտներ ընդունելու առավելագույն սահմանագիծը՝ հիմնված տվյալ երկրի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, գործազրկության մակարդակների և այլ գործոնների վրա:
Այս ծրագրի համաձայն՝ եթե երկրներից որևէ մեկն արդեն ընդունել է իր համար սահմանված միգրանտների առավելագույն քանակը, ապա վերջիններիս հոսքը պետք է ուղղվի այն երկրներ, որոնք դեռ չեն լրացրել իրենց քվոտաները:
Քվոտաների սահմանման դեմ արդեն հանդես են եկել Սլովակիան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Հունգարիան, Իռլանդիան, Դանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Վերջինս արդեն բավականի երկար ժամանակ է քննարկվում է ԵՄ կազմից դուրս գալու հարցը, և միգրացիոն այս ծրագիրը կարող է նպաստել ինչպես իշխանությունների, այնպես էլ բնակչության տրամադրվածության սրմանը: Ծրագրին դեմ երկրներին միացել է նաև Իսպանիան։ Վերջինս դեմ է քվոտաների սահմանմանը՝ ՀՆԱ-ի, գործազրկության և արդեն ընդունած միգրանտների քանակի հիման վրա։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալոն։
Ավելացնենք, որ Եվրամությունում վերջին շրջանում միգրացիայի շուրջ ընթացող քննակումները պայմանավորված են Միջերկրականի ապրիլյան ողբերգության հետ, երբ խորտակվեց Աֆրիկայից 800 միգրանտ տեղափոխող նավը: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ այս տարի Միջերկրականով Եվրոպա անցնելու ժամանակ մահացել է 1830 միգրանտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 207-ի համեմատ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ