ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ ռազմական գործողություն կսկսի անօրինական միգրացիան կանխելու համար

Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ նիստի ժամանակ որոշում է կայացվել ռազմածովային գործողություն սկսել  Աֆրիկայից և Ասիայից միգրանտներ տեղափոխող նավերը ոչնչացնելու նպատակով։

«Հիմնական նպատակը ոչ այդքան նավերի ոչնչացում է, որքան՝ մաքսանենգերի բիզնես-մոդելի ոչնչացումը»,- նշել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկ Մոգերինին, տեղեկացնում է euronews-ը։

Մոգերինին նախատեսում է, որ գործողությունն ամբողջությամբ կսկսվի արդեն հաջորդ ամիս։ Այս նպատակով որոշվել է ստեղծել ռազմածովային ստորաբաժանում, որի կենտրոնակայանը կգտնվի Հռոմում։ ԵՄ այս նախաձեռնությանն աջակցություն է հայտնել նաև ՆԱՏՕ-ն։ «Դաշինքը պատրաստ է օգնել, եթե դրա կարիքը զգացվի»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Չնայած որ ԵՄ միասնականություն է դրսևորել ռազմական գործողություն սկսելու մասին որոշման ընդունման ժամանակ, սակայն Եվրամիությունում գնալով մեծանում են միգրանտների քվոտաներ սահմանելու շուրջ տարաձայնությունները։  Այսպես, նախորդ շաբաթ Եվրամիությունն ընդունել է «Միգրացիայի համար եվրոպական օրակարգ», որով առաջին անգամ սահմանվում են երկարաժամկետ քվոտաներ, ինչպես նաև ենթադրվում է միգրանտների համաչափ տեղաբաշխում ԵՄ երկրների միջև: Ծրագիրը սահմանում է յուրաքանչյուր եվրոպական երկրի՝ միգրանտներ ընդունելու առավելագույն սահմանագիծը՝ հիմնված տվյալ երկրի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, գործազրկության մակարդակների և այլ գործոնների վրա:

Այս ծրագրի համաձայն՝ եթե երկրներից որևէ մեկն արդեն ընդունել է իր համար սահմանված միգրանտների առավելագույն քանակը, ապա վերջիններիս հոսքը պետք է ուղղվի այն երկրներ, որոնք դեռ չեն լրացրել իրենց քվոտաները: 

Քվոտաների սահմանման դեմ արդեն հանդես են եկել Սլովակիան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Հունգարիան, Իռլանդիան, Դանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Վերջինս արդեն բավականի երկար ժամանակ է քննարկվում է ԵՄ կազմից դուրս գալու հարցը, և միգրացիոն այս ծրագիրը կարող է նպաստել ինչպես իշխանությունների, այնպես էլ բնակչության տրամադրվածության սրմանը: Ծրագրին դեմ երկրներին միացել է նաև Իսպանիան։ Վերջինս դեմ է քվոտաների սահմանմանը՝ ՀՆԱ-ի, գործազրկության և արդեն ընդունած միգրանտների քանակի հիման վրա։  Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալոն։

Ավելացնենք, որ Եվրամությունում վերջին շրջանում միգրացիայի շուրջ ընթացող քննակումները պայմանավորված են Միջերկրականի ապրիլյան ողբերգության հետ, երբ խորտակվեց Աֆրիկայից 800 միգրանտ տեղափոխող նավը: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ այս տարի Միջերկրականով Եվրոպա անցնելու ժամանակ մահացել է 1830 միգրանտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 207-ի համեմատ։  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    20°   
    15.05.2024
    22°  11° 
    16.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: