ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նատո Բաչիաշվիլի. Վրաստանն ակնկալում էր ստանալ ազատ վիզային ռեժիմի անցման ժամկետ, սակայն դա տեղի չունեցավ

 

Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո «Արմեդիա» ՏՎԳ անցկացրել է հարցազրույցների շարք Արևելյան գործընկերության երկրներ փորձագետների հետՁեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը Վրաստանի «Աշխարհաքաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի» փորձագետ Նատո Բաչիաշվիլիի հետ:


-Ինչպե՞ս եք գնահատում Արևելյան Գործընկերության քաղաքականության ապագան և ի՞նչ բարեփոխումների կարիք ունի ծրագիրն ըստ Ձեզ:

- Կցանկանայի սկսել Վիլնյուսի գագաթաժողովից: Վրաստանի համար Արևելյան Գործընկերությունը (ԱլԳ) հաջողված ծրագիր էր: Եթե նայենք Վիլնյուսին հաջորդած իրադարձություններին, դրական շարժ կտեսնենք: Նախևառաջ, Վիլնյուսից հետո մենք ստորագրեցինք Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Ասոցացման համաձայնագիրն ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվեցին հունիսին և սեպտեմբերից դրանք արդեն որոշ չափով ուժի մեջ մտան: Այս է պատճառը, որ կարծում եմ` տարին հաջողակ էր Վրաստանի համար:  Ինչ վերաբերում է Ուկրաինային, կարծում են մենք չտեսանք այն սցենարը, որ կցանկանայինք տեսնել, բայց այդ երկրի համար ԱլԳ-ն նույնպես հաջողված ծրագիր էր, քանի որ երկիրը հայտարարեց իր եվրոպական հեռանկարի ցանկության մասին և այժմ պաշտպանում է այդ հեռանկարը:

Բարեփոխումների մասին խոսելիս` հարկ է նշել, որ վերջին գագաթաժողովը ցույց տվեց երկրների հանդեպ ԵՄ ցուցաբերած տարբերակված մոտեցումը: Գագաթաժողովին հաջորդած հռչակագիրն ամրագրում է, որ յուրաքանչյուր երկիր ունի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների դինամիկան ընտրելու իրավունք: Կարծում եմ` երկրները, որ արտահայտեցին ԵՄ անդամ դառնալու իրենց ցանկությունը և ստորագրեցին Ասոցացման համաձայնագրերը, պետք է շարունակեն Եվրաինտեգրման ուղին, իսկ այն երկրները, որ չեն ստորագրել համաձայնագիրը պետք է ունենան ԵՄ հետ համագործակցելու ձևաչափն ինքնուրույն ընտրելու հնարավորություն:

Կցանկանայի նշել, որ եվրոպական գործընկերները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Արևելյան գործընկերների անվտանգությանը, քանի որ Ռուսաստանին չի գոհացնում մեր ընտրած քաղաքականությունը և նա ցանկացած ժամանակ կարող է ճնշում գործադրել ինչպես մեր, այնպես էլ Եվրոպայի վրա:  Այդ պատճառով, կարծում եմ` ծրագիրը պետք է մտածի արևելյան գործընկերների անվտանգության մասին:

-Որքանով են Ձեր ակնկալիքները Ռիգայի գագաթաժողովից արդարացել և ինչը դարձավ գագաթաժողովի ամենամեծ նվաճումը:

-Նախևառաջ Վրաստանն ակնկալում էր ստանալ հստակ ժամկետ, որում հնարավոր կլիներ անցում կատարել Ազատ վիզային ռեժիմի: Գուցե մեր ակնկալիքները չափազանց բարձր էին: Մենք մտածեցինք՝ ազատականացման առաջին փուլի հաջող ավարտն ու երկրորդ փուլի լավ ցուցանիշները հնարավորություն կտային ստանալու ժամկետ, որից հետո մեր քաղաքացիները կկարողանային Եվրոպա ուղևորվել առանց վիզայի անհրաժեշտության:

Միևնույն ժամանակ հռչակագիրն ամրագրում է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կիրականացվի երկրորդ մոնիթորինգային առաքելությունը, որը կհրապարակի երկրի գրանցած առաջընթացը, որից հետո արդեն վիզային ռեժիմի ազատականացումը հնարավոր կլինի: Հնարավոր է՝ դա լինի 2016-ի սկզբին:

 Երկորդ, մենք ակնկալում էինք, որ Ռիգայի գագաթաժողովում կամրագրվեր ԱլԳ երկրների եվրոպական հեռանկարը:  Սա նույնպես արտացոլված է հռչակագրում: Այն ասում է, որ յուրաքանչյուր գործընկեր ունի եվրոպական հեռանկարի հնարավորություն և արժևորում է երկրների եվրաինտեգրման ձգտումը:

Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ հռչակագիրն ընդգծում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Սա կարևոր փաստ է ինչպես Վրաստանի, այնպես էլ մյուս գործընկերների համար: Հռչակագիրը կոչ է անում Ռուսաստանին կատարել պարտականությունները, որն ինքը ստանձնել է 2008թ. օգոստոսի հրադադարի համաձայնագրով: Մենք նաև ակնկալում էինք հռչակագրում տեսնել Վրաստանի օկուպացված տարածքների վերաբերյալ կետ, բայց այն առկա չէր:

-Ձեր կարծիքով ինչ ուղղությամբ կշարունակվեն Վրաստանի և ԵՄ-ի և Վրաստանի ու այլ արևելյան գործընկերների հարաբերությունները:

-Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, կարծում եմ՝ պետք է կատարենք բոլոր պարտավորությունները և ավարտենք վիզային ռեժիմի ազատականացման հանաձայնագրի երկրորդ փուլը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ճանապարհորդել ԵՄ առանց վիզաների:  Դա իսկապես կարևոր փաստ է Վրաստանի համար: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, մենք պետք է ԽՀԱԱՀ և Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումներն իրականացնենք: Իմ կարծիքով, մյուս արևելյան գործընկերնորը նույնպես կշարժվեն այս ուղով, և դա կբերի ոչ միայն ԵՄ-ի և Վրաստանի այլ նաև մյուս գործընկերների հետ հարաբերությունների սերտացման:

Մենք պետք է դեպի Եվրոպա շարժվենք ձեռք-ձեռքի և միացյալ ուժերով, որն ավելի լավ արդյունք կտա, քան եթե Վրաստանն, Ուկրաինան կամ Մոլդովան միայնակ պայքար մղեն: Այս երեք երկրները ավելի մեծ հեռանկար ունեն եվրոպական ընտանիքի անդամ դառնալու, բայց, կարծում եմ, Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը նույնպես որոշ չափով կշարունակեն համագործակցությունը ԵՄ-ի հետ: Միևնույն ժամանակ, երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը կշարունակվի Արևելյան Գործընկերության շրջանակներում:

 

                                                                       

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: