ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է

Մայիսի 24-ին Լեհաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Չնայած Լեհաստանում գործադիր իշխանության մեծ մասը գտնվում է կառավարության ձեռքում, այնուամենայնիվ նախագահն ունի մի շարք լիազորություններ արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտում: Ընտրությունների արդյունքներն ունեն բավական մեծ խորհրդանշական կարևորություն աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: 

Նախագահական ընտրությունների առաջին փուլի անկանխատեսելի արդյունքները, որոնց համաձայն չնչին առավելություն ուներ ընդդիմադիր պահպանողական կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան, որոշակի ինտրիգ է մտցրել ընտրապայքարում: Ըստ Millward Brown SA ընկերության վերջին սոցհարցման արդյունքների`նախագահական ընտրությունների երկրորդ փուլի թեկնածուների միջև տարբերությունն աննշան է: Գործող նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին հավակնում է ձայների 45.3%-ին, իսկ Անջեյ Դուդան` 45.8%-ին: Ըստ հարցման արդյունքների վերլուծության` հաղթողը կորոշվի քվեարկության օրը որոշում կայացնող դեռևս չկողմնորոշված ընտրողների կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: