ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչի՞ մասին է խոսում Հայաստանում եկամուտների անհավասարության կրճատումը

Վերջին օրերին հայկական լրահոսում շրջանառվում է ՄԱԿ-ի զեկույցը, որում նշվում է, որ Հյուսիսային և Կենտրոնական Ասիայում եկամուտների բաշխվածության անհավասարությունը կրճատվել է:

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանում ներկայումս 20% ամենահարուստների և 20% ամենաաղքատների եկամուտների միջև հարաբերակցությունը կազմում է 4,6%, մինչդեռ դիտարկված նախորդ տարիներին այն կազմել է գրեթե 10%: Միաժամանակ ցուցադրելով աղքատության՝ 1990-ականների գրանցած ցուցանիշի բարելավման վիճակագրությունը՝ զեկույցն ընդհանուր առմամբ արձանագրում է դրական տեղաշարժ: Ուստի բնավ զարմանալի չի լինի, որ սպասելիքներն էլ պիտի լինեն դրական:

Ինչ խոսք, միջազգային կառույցների կողմից ներկայացվող զեկույցներն ու գնահատականները շատ արագ ազդեցություն են թողնում այն երկրների տնտեսական կյանքի վրա, որոնց վերաբերում են զեկույցները: Տնտեսության այս կամ այն ցուցիչին առչվող միջազգային կառույցի արձագանքի նկատմամբ ամենազգայունը, թերևս, սպեկուլյանտներն են՝ իրենց դրական ու բացասական կանխատեսումներով: Հետևելով այս տրամաբանությանը՝ կարող ենք ակնկալել, որ ՄԱԿ-ի զեկույցը մեզ մոտ կառաջացնի դրական ֆոնի արձագանք: Սակայն ակնկալիքների հարցում լինենք մի փոքր ավելի զգուշավոր: Նախ, չունենալով բորսայական մեծ շուկա, հետևապես սպեկուլյացիաների լայն հարթակ, մեզ մոտ վերջիններս առավելապես հանդես են գալիս ավելի մեծ շուկաների ածանցյալ արդյունքի տեսքով: Սա իր հերթին նշանակում է, որ դրական կանխատեսումներն ու դրական տոկոսադրույքներ կլինեն, բայց ոչ այն մակարդակի, որ կարճաժամկետում ունենան շոշափելի արդյունքներ: Հարկ ենք համարում նշել նաև, որ սպեկուլյատիվ արձագանքը թեև լինում է ամենաարագը, սակայն շատ արագ նաև ավարտվում են ՝ էապես չազդելով տնտեսական հիմնական գործընթացների վար:

Այլ  խնդիրը է՝ ինչի՞ մասին է խոսում Հայաստանում եկամուտների անհավասարության կրճատումը: Հայտնի է, որ եկամուտների հավասարությունը տնտեսագիտության տեսության մեջ որոշվում է Լորենցի կորով ու Ջինիի գործակցով: Սրանք միմյանց փոխկապակցված գործակիցներն են, որոնք որոշվում են բնակչության տոկոսային թվի ու եկամուտների տոկոսային թվի հարաբերակցությամբ: Պարզ է դառնում, որ եկամուտների անհավասարությունն ուղղակի կախված է եկամուտների մակարդակից ու բնակչությանց թվից:

ՄԱԿ-ի վերոնշյալ զեկույցի համաձայն ՀՀ-ում ծայրահեղ աղքատության մակարդակը 1990-ականների համեմատ մոտ 85%-ով պակասել է: Սա նշանակում, որ նույն համամասնականությամբ ավելացել են նաև եկամուտները: Լավ է: Սակայն այստեղ չի խոսվում բնակչության թվի մասին: Նույն 90-ականների վերջին, պաշտոնական տվյալների համաձայն, ՀՀ բնակչությունը կազմում էր 3226.9 հազ. մարդ, մինչդեռ  2014թ. այդ թիվը կազմում է 3010.6 հազ. մարդ (ՀՀ ԱՎԾ):  Բնակչության ակնհայտ թվի անկում, ինչը չէր կարող չազդել եկամուտների բաշխվածության ցուցանիշների վրա: Մյուս կողմից, Հայաստանը լքած ընտանիքների մեծ մասը մտնում են ցածր սոցիալական պայմաններով, այսինքն՝ ցածր եկամուտներով ապրող ընտանիքների խմբի մեջ: Այլ խոսքերով, վերջին քսան տարիների ընթացքում ՀՀ-ում մնացել են նախկինում միջին ու բարձր եկամուտներով ընտանիքները: Այստեղից էլ՝ եկամուտների անհավասարության կրճատումը:

Չենք կարող չնշել նաև, որ վերջին տարիների ՀՀ սոցիալ-տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից է ընտրվել հենց եկամուտների անհավասարաչափ բաշխվածության խնդիրը, ուստի չի բացառվում նաև, որ ՄԱԿ-ի զեկույցում արտացոլվել է նաև հենց այդ աշխատանքի արդյունքը:

Ինչևիցէ, ունենալով իրական պատկերը, պետք է նշել, որ ամեն դեպքում՝ զեկույցը, որպես իրավիճակը գնահատող միջազգային վերջնական հաստատում, չի կարող թեկուզ փոքր, բայց դրական դերակատարումը չունենալ Հայաստանի գրավչության բարձրացման գործում:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: