ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G7-ը՝ կրկին առանց Պուտինի

Հունիսի 7-8-ը Բավարիայում տեղի կունենա «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդների հանդիպումը: Իսկ մինչ այդ մայիսի 27-29-ին «Մեծ յոթնյակի» անդամ երկրների ֆինանսների նախարարները հանդիպում են ունեցել Դրեզդենում, որի նպատակն էր նախապատրաստել առաջիկա գագաթաժողովի աշխատանքները:

Հանդիպման արդյունքում Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ հունական և ուկրաինական ճգնաժամները ներառված չեն գագաթաժողովի պաշտոնական օրակարգում: Պաշտոնական օրակարգում ընդգրկված չի նաև  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:

Նշվում է, որ առաջիկա գագաթաժողովի ժամանակ քննարկվելու է համաշխարհային տնտեսական զարգացման խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաև միջազգային ահաբերչության ֆինանսավորմանը դիմակայելու և հարկային համակարգի կատարելագործման հետ կապված հարցեր:  

Սակայն G7 առաջիկա գագաթաժողովից առանձնակի արդյունքեր սպասել չարժե: Այս մասին գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung հրատարակությունը: Թերթը նշում է G7-ի մասնակիցների միջև հարաբերությունների վատացման մասին: Մասնավորապես, Գերմանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին շրջանում վատացել են գերմանական պաշտոնատար անձանց նկատմամբ ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած լրտեսության պատճառով:  

Մյուս կողմից, պարբերականը վստահ է, որ գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունը թույլ չի տա լուծել միջազգային քաղաքականության հարցերը: Սակայն, հարկ է նշել, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Տիմերմանսը նախորդ շաբաթ հայտարարել է, որ Եվրահանձաժողովը դեռևս չի տեսնում «Մեծ ութնյակի» վերադառնալու հնարավորություն: Նման կարծիք ունեն նաև G7-ի մասնակից երկրները:

«Մեծ ությակը» վերածվել է «յոթնյակի» այն բանից հետո, երբ G7 երկրները 2014 թվականի որոշեցին չմասնակցել Սոչիում կայանալիք զարգացած երկրների ոչ պաշտոնական «ակումբի» հանդիպմանը: Դրա փոխարեն նրանք հանդիպեցին Բրյուսելում, բայց արդեն առանց Ռուսաստանի: Նման որոշման պատճառ է դարձել ուկրաինական հակամարտությունը: Այսօր «Մեծ յոթնյակի» մեջ մտնում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: