ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ քննադատել է Էրդողանի հակահայկական հայտարարությունները

ԱՄՆ Պետդեպի ռազմավարական հարցերով գլխավոր խորհրդական Մարի Հարֆը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի, ամերիկյան առաջատար պարբերականների, ինչպես նաև համասեռամոլների նկատմամբ հնչեցրած քննադատությանը` դրանք որակելով անընդունելի:

«Երբ խոսքը վերաբերվում է լրագրողներին, ԱՄՆ-ն միշտ հանդես է գալիս խոսքի ազատության պաշտպանության օգտին: Մենք մտահոգված ենք խոսքի ազատության ոլորտում թուրքական կառավարության կողմից իրականացվող միջամտությունների կապակցությամբ: Տևական ժամանակ է մենք խոսում ենք այդ մասին և արտահայտում մեր մտահոգությունը: Անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասրակության էական մասն է: Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին սեփական գործողությունները համապատասխանեցնել ժողովրդավարության սկզբունքներին` ներառյալ դատական անկախությանը, խոսքի ազատությանը, մեդիայի և տեղեկատվության ազատությանը»,- նշել է Հարֆը:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք դուք քննադատում եք Էրդողանին հայերի հասցեին քննադատական հայտարարություններ անելու համար, Մարի Հարֆը պատասխանել է. «Միանշանակ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: